Կամո Արեյանը մնացել էր ապշած, ու այդ վիճակում նրան թունավորումից փրկեց թանը

Այսօր, վաղ առավոտից երևանցիներին հայտնի 3-րդ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում շարունակվել են հրշեջ-փրկարարների, «Սանիթեք» ընկերության աշխատակիցների կողմից աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ աշխատանքները։ Մեծ թվով հրշեջների, «Սանիթեք»-ի աշխատակիցների և նշված աղբավայրի աշխատակիցերի կողմից հսկայածավալ աշխատանքներ են կատարվել։ Միայն անշնորհակալ մարդիկ չեն գնահատի այս մարդկանց աշխատանքը, ովքեր արդեն մի քանի օր է, վտանգելով իրենց կյանքը, հասան այնպիսի արդյունքների, որ նախ կրակի տարածումը դադարեցրին, ապա մարեցին խոշոր կրակը։ Քիչ առաջ աղբավայր էր այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ում գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ աղբավայրում առաջացած հրդեհի վերացման նպատակով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ Կ․ Արեյանը շնորհակալություն էր հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարին, հրշեջ-փրկարարներին, «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի անձնակազմին, քանի որ միայն միահամուռ ջանքերով հնարավոր եղավ սայլը տեղից շարժել։ Իսկ մինչ օպերատիվ խումբ ստեղծելը աշխատանքներն ավելի շատ նմանվում էին կռիլովյան առակին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիշտ կլինի, որպեսզի պատկան մարմինները բարձր գնահատեն հրշեջ-փրկարարների այստեղ կատարած աշխատանքը, որ իմանան՝ աշխարհի ոչ մի երկրում 80 հազար դրամով փրկարարները կյանքի համար նման վտանգավոր վայրերում հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարի։ Իսկ մեզ մոտ բոլորովին այլ պատկեր է։ Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստամյանի հրամանով՝ ստեղծվել են հերթապահ խմբեր, ովքեր շարունակելու են այդ բարդ պայմաններում կատարել հայ փրկարարի վեհ առաքելությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2 ժամից ավելի նշված վայրում մնալով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զգաց, որ ծխից ու թունավոր գազերից, հավանաբար, ոտքերը թուլանում են ու նրան փրկեց թանը։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am