Դոնի Ռոստովում Boeing-ի կործանման վայրում սկսել են զոհերի մարմինները դուրս բերելու աշխատանքները
Դոնի Ռոստովում Դուբայից ժամանող Boeing-ի կործանման վայրում սկսել են զոհերի մարմինները դուրս բերելու աշխատանքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը: «Առավոտյան ժամը 9-ից դեպքի վայրի զննմանը զուգահեռ սկսվել են զոհերի մարմինները դուրս բերելու աշխատանքները»,-ասել է աղբյուրը: Նշվում է, որ օդանավի 55 ուղեւորներներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի եւ ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ: Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամիները։
