Օֆշորները չարիք են դարձել. ՊԵԿ նախագահը՝ Միհրան Պողոսյանի ընկերությունների քննության մասին

«Ցավոք սրտի մեր պատմության ընթացքում օֆշորներում գրանցված կազմակերպությունները չարիք են դարձել հարկահավաքության գործընթացներում»,- այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը ութ տարի ղեկավարած Միհրան Պողոսյանի բիզնեսիների նկատմամբ վերսկսված քննչական գործողություններին։ ՊԵԿ նախագահը հայտնեց՝ ստուգումներ ենք անկացնում լայն թափով, սակայն հավելյալ տեղեկություններ հայտնել չի կարող։ Հարցին՝ բավարարում է իրեն, որ մարդիկ պատճառված վնասը վերադարձնում են եւ պատասխանատվության չեն ենթարկվում, նա նշեց, որ իրեն՝ որպես տնտեսագետի բավարարում է, որովհետեւ չէր ցանկանա բոլոր բիզնեսմեններին տեսնեինք ճաղերի ետեւում: