Օտարերկրացի զբոսաշրջիկներին փորձել են բռնաբարել Հալիձոր գյուղի հարակից անտառում

Սյունիքի մարզում, հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին տեղեկացրել են, որ 9-11 է ահազանգել մի քաղաքացի, ով ներկայացել է Արիել Սփեյս եւ հայտնել, որ ինքը, իր ընկերը եւ 2 աղջիկ զբոսաշրջիկներ Սյունիք մարզի Տաթեւ գյուղում գիշերը հանգստանալիս իրենց վրաններին են մոտեցել 2 անծանոթ երիտասարդներ, ովքեր փորձել են աղջիկներին բռնաբարել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ահազանգողը հայտնել է, որ այդ ժամանակ աղջիկներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է հարձակվողներից մեկի դեմքին, իսկ նրանցից մեկը գողացել է աղջիկներից մեկի հեռախոսը եւ դիմել են փախուստի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-ի սահմաններում Հալիձոր գյուղի «Խրիմյան Հայրիկ» հուշարձանի հարակից անտառում 2 անծանոթ երիտասարդներ փորձել են բռնաբարել օտարերկրացիներ՝ 21-ամյա Ա. Պ.-ին եւ 26-ամյա Ռ. Շ-ին։ Պարզվել է, որ Ռ. Շ.-ն իր ձեռքին եղած ճամփորդական փոքրիկ դանակով դիմադրություն ցույց տալու ժամանակ հարվածել է մեկի դեմքին։ Այդ ընթացքում մյուս զբոսաշրջիկները հարեւան վրանում քնած են եղել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Հալիձոր գյուղի անտառում նշված անձանց հետ ընթրել են Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Վահե Գ.-ն, 27-ամյա Տիգրան Բ.-ն, որից հետո վերջինս փորձել է սեռական հարաբերություն ունենալ Ա. Պ-ի հետ, սակայն Ռ. Շ.-ի միջամտության արդյունքում նա իր նպատակին չի հասել։ Գորիսի քննչական բաժնում քննիչ Արզումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am