«Ասում էր՝ ես ձախ ոտնամանիս մեջ միշտ քսան դրամանոց եմ պահում, որ փողը ինձ չիշխի, ես փողին իշխեմ». Կարո Եղնուկյանը՝ «Հաց բերողի» մասին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. ...Ասում էր՝ Ես ձախ ոտնամանիս մեջ միշտ քսան դրամանոց եմ պահում, որ փողը ինձ չիշխի, ես փողին իշխեմ: ...ասում էր՝ Ես ամեն առավոտ գնում էի տանս կողքի փուռը մի հացի փող էի տալիս ու կեսը վերցնում, մյուս կեսը թողնում նրան, ով հացի կարոտ կլիներ: ...ասում էր՝ Ես ո՞նց հանգիստ ապրեմ, երբ ընկերներս Եռաբլուրում պառկած են, իսկ նրանց ազատագրած հողերը վաճառքի են հանել: ...ասում էր՝ Ռուսաստանի դեսպանատան առջև ցույց պիտի անեմ ու պահանջեմ, որ ներողություն խնդրեն ինձնից հարյուրից ավել մատաղ կյանքեր զոհելու համար, թշնամուն զենք վաճառելու համար: ...ասում էր՝ կգան ինձ հետ լավ, չեն գա, մենակ կանեմ: ...ասում էր՝ Ապրիլի 2-ին երթ եմ անելու՝ Եռաբլուր, ի՞նչ խղճով են գնալու ընտրությունների, երբ էդքան կյանք են մատաղ արել, ընդամենը մի տարի առաջ: ... ասում էր՝ ընտրություննե՞ր, էն էլ այդ օրը՞, չի լինելու, թույլ չեմ տա: ... ասում էր՝ Ձախ ձեռքիս մատնեմատը կորցրեցի Արցախի ազատամարտիկներին հաց տանելիս, հրազենային վնասվածքից: Մատնեմատս չկա, բայց մի հրաշք աղջիկ ունեմ, ես իրա ցավը տանեմ: ...ասում էր՝ մարտի 6-ին, որ բաց չթողնեին, մարտի 8-ից ջրադուլ էի անելու, ետ կանգնել սկսած գործի՞ց, չկա՛ նման բան: ...ասում էր, էլ չի ասում, լռեց, լռեցրին: Մոտեցա՝ լուսավոր ճակատը համբուրեմ, դեռ տաք էր, դեռ լսում էր, ականջին ասեցի՝ էս էր մնացել էս էլ արեցիր, տեսնենք ո՞վ ոտքի կկանգնի ու պատասխանդ լսեցի՝ Ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, Ես մենակ կանեմ, անձրև լինի, թե ձյուն, ինձ ոչինչ չի խանգարի: Մանու՞կ էիր, թե երեսուներեքամյա այն երիտասարդը, որ կատարյալի ճանապարհը բռնեց ու աստվածացավ: Չկա՞ս, գուցե չես էլ եղել, գուցե լեգենդ էր սա Հաց Բերողի մասին: ՈՒ երբ չի լինի ոչինչ, կլինի՝ մի Երկիր Նաիրի, մի Սասնա Ծուռ էպոս, մի Հաց Բերող լեգենդ և եթե մարդկանց մոլորակը ամբողջովին մի հրե գունդ դառնա, բայց գեթ մեկը մնացած լինի, որ հիշողությունը կորցրած չի լինի, կհիշի, որ եղել է՝ մի Երկիր Նաիրի, մի Սասնա Ծուռ էպոս, մի Հաց Բերող լեգենդ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am