Արարատի մարզում 20 տարվա վաղեմության չբացահայտված սպանությունների քրգործերի վարույթներ են վերսկսվել

Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիր էր դրվել կոնկրետ ուղղությունների մատնանշմամբ հետաքննության և նախաքննության տարածքային մարմիններին տալ համապատասխանաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ իրականացնելու գրավոր ցուցումներ: Այս համատեքստում, մասնավորապես, Արարատի մարզի դատախազների կողմից մարզային քննչական վարչության քննչական բաժիննեից պահանջվել և ուսումնասիրվել են նախկին տարիներին սպանության հատկանիշներով հարուցված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված 10 քրեական գործեր: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնավորապես մեկ քրեական գործով՝ կապված 2009թ. Ղուկասավան գյուղի տարածքով անցնող ջրատարում խեղադամահ արված անձի դիակի հայնաբերման դեպքի հետ, ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ տեսանելի են եղել կոնկրետ անձանց կողմից հանցագործությանը հնարավոր առնչություն ունենալու վարկածներ, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չեն կատարվել: Մյուս քրեական գործով՝ կապված 2011թ. անձի անհետ կորելու հետ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ չեն կատարվել հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները: Այս քրեական գործերի հանգամանքների վերաբերյալ մարզի դատախազության դատախազների կողմից տրվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ, որոնց հիման վրա նախաքննության մարմինների կողմից որոշում է կայացվել վերսկսել վարույթները: Վարույթը կասեցված ևս երկու քրեական գործերով՝ կապված մեկը 2008թ. Արարատի մարզի Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին ավտոմեքենայի մեջ մեկ անձի բռնի մահվան հետքերով դիակի հայտնաբերման, մյուսը՝ 2013թ.-ին անձի անհետ կորելու հետ, դատախազի կողմից տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարություններ, նշվածներց առաջինով՝ նաև հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց գտնելու ուղղությամբ կոնկրետ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ: Դրանց արդյունքներից ելնելով կորոշվի քրեական գործով վարույթը վերսկսելու հարցը: Սպանության դեպքերի՝ նշված հիմքով վարույթը կասեցված ևս 6 քրեական գործերի ուսումնասիրությունները շարունակվում են: Բացի վերոնշյալից, Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է 11 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6-ով կամ 120 տոկոսով: Քրեական գործերից 6-ը հարուցվել են մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից: Նշված քրեական գործերով առայժմ 1 անձի նկատմամբ /բանկային համակարգի աշխատակից/ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել է մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարուցված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Նշված քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացումներ կատարելու, պաշտոնեկական կեղծիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դրանք արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բանկերից մեկի տարածքային մասնաճյուղում, մարզի առողջապահական հիմնարկներում՝ փորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում և համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնում, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում: Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 3 ուսումնասիրություններ: Արդյունքում հարուցվել են նույնքան քրեական գործեր: Համապատասխան սուբյեկտներին տրվել են իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները ՀՀ պետական բյուջե վերականգնելուն ուղղված նախազգուշացումներ: Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով իրականացված աշխատանքի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 8.723.734 ՀՀ դրամ գումար:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am