Կառավարությունում չէր խանգարի սերմանել թերթ ընթերցելու մշակույթը, այլ ոչ թե օրեցօր ավելի ընկղմվել «Ֆեյսբուք»-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ կառավարությունը որոշել է հրաժարվել թերթերի բաժանորդագրումից աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Ընդ որում` այդ որոշումը կայացրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ վերջինս այդ քայլից տեղյակ չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ասուլիսից հետո Փաշինյանն ի՞նչ ընթացք է տվել հարցին: Մեզ հետ զրույցում աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ վարչապետի հետ այդ թեմայով զրույց ունեցել են, եւ նա վերջինիս բացատրել է իր որոշման պատճառները: Ավելին` Աղաջանյանը նշեց, որ շրջաբերական է պատրաստվում եւ ուղարկվելու է աշխատակիցներին, որպեսզի պարզ դառնա` աշխատակիցներն ունեն թերթերի կարիքը, թե ոչ: «Վերջին մի քանի տարվա ունեցած մեր տեղեկատվությամբ` վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանրապես ոչ ոք թերթերից չի օգտվել, եւ սպառում չի եղել: Ես` որպես աշխատակազմի ղեկավար, պատրաստ եմ օպտիմալացնել ծախսերը եւ հաշվի առնելով, որ որեւէ սպառում չի եղել` որոշումը կայացվել է, քանի որ թերթերը եկել են եւ այդպես թարմ գնացել պահեստ: Շրջաբերականի արդյունքներից պարզ կլինի. միգուցե որոշ թերթերի բաժանորդագրությունը պահպանվի, միգուցե բոլորից էլ հրաժարվենք», – նշեց նա: Նկատենք, սակայն, որ ոչ բոլոր թերթերն են անուշադրության մատնվում: Համենայն դեպս, առաջատար թերթերը, իսկ դրանք ընդամենը մի քանիսն են, այնուամենայնիվ, ընթերցվում:
Ու բացի այդ, կառավարությունում չէր խանգարի սերմանել թերթ ընթերցելու մշակույթը, այլ ոչ թե օրեցօր ավելի ընկղմվել «Ֆեյսբուք»-ի կամ ընդամենը սկանդալային հորինված բամբասանքներ տարածելու համար ստեղծված կայքերի մեջ` լուրջ ընդունելով այնտեղից թելադրված կեղծ օրակարգը: Ինչ-ինչ, բայց առաջատար տպագիր թերթերում կարելի է գտնել այն սթափ միտքը, որ ուրիշ տեղ հաստատ չկա: Եւ վստահ ենք, այս հարցում համակարծիք է նաեւ պարոն Փաշինյանը:»: Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am