Սեւանա լճում ջրիմուռների աճ կա.նախարար

ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի ֆակտորներ կան այս պահին, որ գումարվել են իրար: Սա միայն Սեւանա լճին չի վերաբերվում, ջրիմուռների աճը ոչ միայն Սեւանում է, այլ նաեւ այլ ջրավազաններում՝ Եվրոպայում: Սրանք մի քանի ֆակտորներ են՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ բոլոր ավազաններից կեղտաջրերը լցվում են Սեւանա լիճը: «Կան մի քանի մաքրման կայաններ, որոնք հիմնականում մեխանիկական մաքրում են իրականացնում: Լայնածավալ ու հիմնական ուսումնասիրությունները կարվեն այս ամսվա վերջում բնապահպանական մասով, իսկ առողջապահական մասով ուսումնասիրությունները կիրականացնի առողջապահության նախարարությունը»,- եզրափակեց Էրիկ Գրիգորյանը: