«Առաջարկե՞լ են Ձեզ երբևէ՝ ճանաչեք Ղրիմը, և մենք կճանաչենք Ղարաբաղը». Ալեքսեյ Վենեդիկտովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով ամենատարբեր հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: - Հիմնականում կխոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, քանի որ ռուս լսարանի համար է հարցազրույցը: Ե՞րբ սկսեցիք շփվել մեր նախագահի հետ, ինչպե՞ս էիք նրան պատկերացնում շփման մեջ՝ թեթև, թե՞ ծանր: - Անկեղծ ասած, ծանր էի պատկերացնում: Սակայն ինձ համար հաճելի անակնկալ էր, որ նա ուղիղ և անկեղծ մարդ է: Ինձ դուր է գալիս, որ մեր հարաբերություններում մենք ուղիղ ենք: Մոսկվա կատարած վերջին իմ այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չկան մութ անկյուններ: Դա նշանակում է, որ մենք ամեն ինչում միակարծիք ենք և անկեղծ միմյանց հետ: - Ես խորհրդարանական չեմ, փառք Աստծու, և որևէ պատասխանատվություն չունեմ: Ես անպատասխանատու լրագրող եմ, և այդ իսկ պատճառով Ձեզ այս հարցը կտամ: Նայեցի Ձեր հարցազրույցը Euronews-ին և չհասկացա. Հայաստանը կձգտի՞ դեպի ՆԱՏՕ: - Ոչ, իհարկե: - Իսկ ինչո՞ւ ոչ: - Մենք այժմ ՀԱՊԿ-ի անդամ ենք և ասում ենք, որ մեր նպատակն այդ կազմակերպությունում Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելն է: - Բայց դուք գնացիք ՆԱՏՕ: - Այո, Հայաստանն այդ ծրագրին մասնակցում է վաղուց: Ինչի՞ն էի ես այնտեղ մասնակցում, ի՞նչ էինք խոսում: Ես մասնակցում էի գագաթնաժողովի՝ ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, այլ այն երկրների գագաթնաժողովի, որոնք մասնակցում են ՆԱՏՕ-ի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը: - Այդ շրջանակներում մենք դեռևս համագործակցում ենք Վրաստանի հետ, քանի որ, ցավոք, մենք և Վրաստանն այդ առումով տարբեր արտաքին քաղաքականություն ենք վարում, և անհրաժեշտ է ինչ-որ կերպ այդ իրավիճակը կարգավորել: Եվ մեզ համար ևս ՆԱՏՕ-ի շրջանակներում կարևոր են Վրաստանի հետ հարաբերությունները: Ահա մի այսպիսի հարց՝ առաջարկե՞լ են Ձեզ երբևէ՝ ճանաչեք Ղրիմը, և մենք կճանաչենք Ղարաբաղը: - Ոչ, չեն առաջարկել: - Պատգամավորները նո՞ւյնպես: - Նրանք ևս չեն առաջարկել: - Տարօրինակ պատգամավորներ են: Լավ, ինչևէ, անցնենք Ղարաբաղի թեմային: Դուք մի հայտարարություն էիք արել, թե այդ հարցը Ռուսաստանի ձեռքում է: - Ոչ, այդպես չեմ ասել: - Բացատրեք, թե ինչ նկատի ունեիք: - Ես ասել եմ, որ այժմ մեր տարածաշրջանում լարված իրավիճակ է, և մեծ է Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը, և որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցներն այդ հակամարտության սրացումը թույլ չտալու համար: - Իսկ ինչո՞ւ առաջացավ այդ խոսակցությունը: Որովհետև Ռուսաստանը զե՞նք է վաճառում Ադրբեջանին: Դուք այդ մասին խոսե՞լ եք Պուտինի հետ: - Այո, խոսել եմ: - Երևի, նա Ձեզ ասել է՝ «Դա բիզնես է»: - Այդ մեր դիրքորոշումները բոլորին հայտնի են, չէի ցանկանա այլ մանրամասներ ներկայացնել մեր զրույցից: - Մի քանի անգամ Պուտինը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մոտ ժամանակները հնարավո՞ր է նման հանդիպում: - Պուտինն առաջին քայլն արել է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ նա մեզ ծանոթացրեց: Ցավոք, այդ ծանոթությունն արդյունավետ չէր, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մենք չողջունեցինք միմյանց, քանի որ այդպես ստացվեց: - Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պատերազմի հավանականությունը մեծ է: - Ադրբեջանի հռետորաբանության պատճառով: - Ռուսական զորքերը ի՞նչ դեր են խաղում Հայաստանի տարածքում: - Ռուս սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանը: Եվ դա կարևոր է Հայաստանի համար: - Այսինքն Դուք չե՞ք պատրաստվում հրաժարվել ռուսական զորքից: - Ոչ, իհարկե: Մենք այդ մասին բազմիցս ասել ենք:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am