ՀՀ քննչական կոմիտեի նախագահը դիմել է Մանե Թանդիլյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։ Գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Վ.Թանդիլյանին Հարգելի´ տիկին Թանդիլյան, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները և գործակալության պետը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան քաղաքի և հարակից տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների ավագ օպերատորների, օպերատորների և փոստատարների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին հատկացվող նպաստի գումարներից հափշտակություն կատարելու նպատակով 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսը, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելով, մի շարք քաղաքացիների ապօրինի ձևակերպել են որպես ընտանեկան նպաստառուներ ու ընդգրկել վճարման ցուցակներում, իսկ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնում ցուցակները հաստատվելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացած ցուցակներում նրանց անվան դիմաց մտացածին ստորագրություններ դնելով՝ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Հաշվի առնելով վերոգյրալը և հնարավոր համարելով, որ նմանատիպ հափշտակություններ կարող են կատարված լինել այլ տարածքային գործակալություններում, ուստի խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև՝ նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացը և հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտնել ՀՀ քննչական կոմիտե»: Նկատի ունենալով, որ Ստեփանավանի տարածքային սոցիալական աջակցության գործակալությունն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում, հետևաբար՝ 2018թ. հուլիսի 25-ին նույնաբովանդակ գրություն ուղարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am