Ստուգում են Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ եւ քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչեւ ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։ «1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։ Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, տոտալ ստուգումներ են ընթանում, եւ չի բացառվում, որ առաջիկայում ինչ-ինչ «բացահայտումներ» լինեն․ «Տոտալ ստուգումներ չէի ասի, կասեի՝ շարունակական ստուգումներ, որոնք միշտ էլ եղել են․ գազալցակայանների ստուգումների արդյունքներն արդեն իսկ կան, այս պահին «Մուլտի գրուպի» մի շարք ձեռնարկություններում են ստուգումներ ընթանում»։ ՊԵ՞Կ-ն է ստուգում, թե՞ ԱԱԾ-ն։ «ՊԵԿ-ը»։ Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր ընտանիքի անդամների հայտարարագրերն էլ են ստուգում։ «Չունենք նման ինֆորմացիա»։ Նաեւ լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից, եւ ինքն ավարտին հասցնի այն, ինչ չկարողացավ անել Սերժ Սարգսյանը։ «Աբսուրդ՝ ոմանց համար ցանկալի երազանք։ Չի կարող նման բան լինել՝ շատ ակտիվ ավագանու ընտրություններին ենք նախապատրաստվում։ Էլ ավելի ակտիվ Ընտրական օրենսգրքի քննարկումներին ենք մասնակցում»։ Նաեւ լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տանում ընկերոջ՝ թիկնապահ Էդիկ Բաբայանի կալանքը եւ պատրաստ է վա-բանկ գնալ՝ բացահայտ պայքար սկսել նոր իշխանությունների դեմ։ «Դեռ հետեւում ենք գործընթացներին։ Հասկանում ենք, որ այդ կալանքի մեջ քաղաքական «բաղադրիչ» կա»։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am