«Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի». Փաշինյանը՝ Վենեդիկտովին տված հարցազրույցում
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը ժամանել է Երեւան եւ հարցազրույց անցկացրել (հարցազրույցը հինգշաբթի կհրապարակվի) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վենեդիկտովը հրապարակել է Փաշինյանի կողմից հնչեցված հիմնական թեզերը.
«Պարզվեց Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի. Պուտինը անկեղծ է զրույցի ժամանակ»: «Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության շահերի շրջանակում գոյություն ունի»: «Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքն աճում է եւ Ռուսաստանը Ալիեւին պատերազմից հետ պահելու բոլոր հնարավորություններն ունի»: Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանությունը կպահպանվի, քանի որ դա շատ է օգնում Հայաստանին»: Փաշինյանի որդին իսկապես «կամավոր» մեկնել է Ղարաբաղ ծառայության: Կփոխեն Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի հայերը, ներառյալ Ռուսաստանի, կարողանան Հայաստանի կառավարական կառույցներում ծառայել»: Խորհրդարանական ընտրությունները կարող են եւˊ հոկտեմբերին, եւˊ նոյեմբերին եւˊ դեկտեմբերին անցկացվել: Ընդհուպ մինչեւ մայիս»: Ատոմային էներգետիկան կզարգացնենք եւ «հուսով եմ, որ Ռուսաստանը կօգնի եւս մեկ ատոմակայան կառուցել»: