Հայ-ռուսական մուննաթ-«սադրանքներն» ու Ալիևի «ջրաղացը»

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Պաշտոնական հաղորդագրությունը սուղ է տեղեկատվության տրամադրման տեսակետից: Դրանում ասվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ: Այս հեռախոսազանգը տեղի է ունենում Հայաստանում բորբոքված կրքերի ֆոնին: Խոսքը վերաբերում է հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորների կողմից զորավարժություններին, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, պայթյուններ էին որոտացել՝ խուճապ ու սարսափ առաջացնելով գյուղում: Վստահաբար, Փաշինյանն ու Պուտինը քննարկած լինեն միջադեպի շուրջ իրադարձությունները՝ թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից հնչած, երբեմն, տրամաբանության սահմաններից դուրս եկած հայտարարությունները: Այս հեռախոսազանգից առաջ հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, թե Փանիկում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը ։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել է շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել են, որ լինելու է մարզում՝ մարզման վայրը չի նշել։ Իրավական տեսանկյունից՝ պետք է համաձայնեցվեր», պարզաբանեց Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայկական կողմը Փանիկի միջադեպի հետ կապված իրազեկված էր, թե ոչ։ ՀՀ պաշտպանության նախարարը հավելել էր. «Բայց իրենք իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»: Նա փաստեց, որ Փանիկում տեղի ունեցած մարզման համակարգման հարցում «կա սխալ և՛ ռուսական կողմի, և՛ հայկական կողմի մոտ». «Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին՝ ծառայողական քննություններ են իրականացվում մեր գերատեսչություններում, պարզելու մեղավորներին։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհարկե՝ լինելու է իրենց մոտ ծառայողական քննություն, պատժվելու են»։ Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության հույզերը բորբոքվել կարող էին բացառապես ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության արդյունքում: Բայց մեզանում տեղի ունեցավ մեկ այլ անհասկանալի բան: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ տեղի ունեցածը «սադրանք» որակվեց՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների: Իսկ օրեր անց Դավիթ Տոնոյանին, կարծես, ուղարկեցին հաշտեցման: Եթե իշխանությունը, ի դեմս, Փաշինյանի համարում էր, որ «սադրանք» է տեղի ունեցել, ապա պետք է ի ցույց դրվեն, թե ովքեր են եղել այդ սադրանքի կազմակերպիչները, ինչ նպատակներ են ունեցել: Հայաստանի իշխանությունների կողմից, հետևաբար, առավել զգոնություն է պահանջվում, որպեսզի չենթարկվել, ոչ ռուսական մուննաթներին, ոչ էլ «սադրանքներին»: Պետք է նկատի առնել, որ Ադրբեջանն էլ իր հերթին ուժգնացրել է Ռուսաստանում հայ-ռուսական հարաբերությունների հավատարմության մասին քննարկումները ու հետևողական աշխատանք է տանում այդ հարաբերություններում սեպ խրելու ուղղությամբ: Այնպես չստացվի, որ նաև Ալիևի «ջրաղացին» ջուր լցնենք: Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am