Սուր «հրաձգություն». Թրամփը չի կարող Իրանը ոչնչացնել

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները կրկին սուր փոխհրաձգությունների դաշտում են: Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին վերջ տալ Թեհրանի հանդեպ թշնամական գործողություններին` պնդելով, որ հակառակ պարագայում Սպիտակ տունը կարող է բախվել շատ լուրջ հետևանքների: «Ամերիկան պետք է հստակ գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունն ամենահարատևն է լինելու, իսկ պատերազմը՝ ամենադաժանը», -նշել է Ռոհանին: Իրանի նախագահի խոսքով՝ «ամերիկացիների կողմից հնչեցվող սպառնալիքների պայմաններում Իրանի հանրությունը ավելի միասնական է դարձել»: Իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել երկրի նախագահ Հասան Ռոհանիի`ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում Թեհրանը կարող է արգելափակել Օրմուզի նեղուցը: «Ռոհանիի հայտարարությունը, որ եթե իրանական նավթը չարտահանվի միջազգային շուկա ապա կդադարեցվի նաև Պարսից ծոցի մյուս պետություններում արդյունահանված էներգակիրների արտահանումը, խիստ կարևոր է», _նշել է Խամենեին` հավելելով. «Իսլամական Հանրապետության նախագահի այս հայտարարությունն արտացոլում է Իրանի մոտեցումը խնդրին»: Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին միացնող Օրմուզի նեղուցի արգելափակման դեպքում նավթի արտահանման հնարավորությունից կզրկվեն Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը: Իրանի նախագահի այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ԱՄՆ նախագահը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ: Իր հերթին Թրամփը զգուշացնում է Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: Թրամփն իր ուղերձը հղել է Twitter-ում գրառման միջոցով: Թեհրանում համոզված են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ վարվող հոգեբանական պատերազմի վառ դրսևորում են: Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղոլամհոսեյն Ղեյփարվարը: «Մենք երբեք չեն հրաժարվի մեր հեղափոխական գաղափարներից: Թշնամիների կողմից ցանկացած ճնշում կարժանանա մեր կոշտ դիմադրությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկությունն Իրանի ոչնչացումն է: Թրամփը, սակայն, ոչինչ էլ չի կարող անել մեր երկրին»,- ISNA գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am