Բաքվում հասկացան հայկական ուղերձների լրջությունը

«Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ: Բաքուն, զարմանալիորեն, սկսեց խոսել բանակցությունների մասին: Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունների մոտ կեցվածքի փոփոխություն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ նախ Հայաստանի Պաշտպանության նախարարը, ապա՝ նաև Արցախի պաշտպանության նախարարների խոսքն, ըստ էության, Բաքվին ուղղված նախազգուշական ուղերձներ էին, սթափության կոչեր: Դավիթ Տոնոյանին նախօրեին լրացրել է նաև Արցախի ՊՆախարարը: Ադրբեջանի հատուկ նշանակության օբյեկտները հայկական զինված ուժերի թիրախում են, և պաշտպանության բանակը կարող է ցանկացած պահի կաթվածահար անել հակառակորդի տնտեսությունը, Ստեփանակերտում հայտարարեց է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Մինգեչաուրի կաթվածահար լինելը վերջին ժամանակահատվածում․․․ իհարկե՝ դա ընդհանուր առմամբ մտնում է մեր մարտավարական պլանների մեջ: Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողություններ վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտների, այնպես էլ ռազմական օբյեկտների․․․ այնպիսի օբյեկտների [որոնց հարվածելը], որը վնաս կտա տնտեսությանը և չի թույլատրի, որպեսզի արդյունքում զինված ուժերը ապահովվեն համապատասխան միջոցներով: Եթե դրա անհրաժեշտությունը կլինի (դեռ դա ես չեմ տեսնում) միանշանակ որոշում ընդունելու ենք և վայրկյան անգամ չենք երկմտելու՝ հարվածելու հարցում»,- այսօր ասաց ԼՂ պաշտպանության նախարարը: Հայաստանյան տասնյակ լրատվամիջոցների համար ասուլիս հրավիրած Լևոն Մնացականյանն նաև նշել է՝ ԼՂ պաշտպանության բանակն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի կողմից նոր սպառազինության ձեռքբերմանը: Պնդեց՝ վերջին շրջանում հակառակորդի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգերն ու չեխական զինատեսակները հայկական զինված ուժերի կողմից հեշտությամբ կարող են չեզոքացվել: Ըստ Մնացականյանի՝ վերջին մեկ տարում ԼՂ ՊԲ-ում ևս լուրջ վերազինում է տեղի ունեցել․ թարմացվել է ավտոպարկը, հրետանին, ժամանակակից ջերմային տեսահսկվող սարքերով կահավորվել են շփման գծի ողջ երկայնքով տեղակայված դիրքերը: «Բոլորն էլ օպերատիվ-մարտավարական հրթիռներ են [Ադրբեջանի ձեռք բերածը], բացառությամբ՝ «Դանա» համակարգի, հեռահարությունը՝ մինչև 300 կիլոմետր: Նույնատիպ զենք ունի նաև մեր ԶՈւ-ն, և խոցելու հնարավորությունները ևս նույնպիսին են, ինչպիսին Ադրբեջանի ձեռք բերած վերջին սպառազինությանն է: Մենք ոչ միայն ունենք նույն հնարավորությունները, այլ ի վիճակի ենք նաև ուղղորդելու, ճշգրտելու կրակը»,- պարզաբանեց Մնացականյանը: Ի տարբերություն նախիջևանյան հատվածի, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի էական կուտակումներ չկան, կրակոցները նույնպես նվազել են: Սահմանում տիրող հարաբերական լռությունը, սակայն, ըստ Մնացականյանի ինչ-որ բան նշանակում է: Այսպես, ղարաբաղյան սահմաններում, կարելի է ասել, հարաբերական անդորր է: Բաքուն այժմ խոսում է բանակցությունների մասին: Սա նշանակում է, որ նրանք փորձելու են «ճնշման» գործիքը տեղափոխել բանակցությունների դաշտ: Ի դեպ, Ադրբեջանն Ադրբեջան չէր լինի, եթե չարձագանքեր Լևոն Մնացականյանի հայտարարություններին: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պատասխանել է Արցախի Պնախարարին՝ նկատելով, որ Հայաստանի տարածքում էլ կան այնպիսի օբյեկտներ, «որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե դրանց հարված հասցվի»: «Բանակի տրամադրության տակ եղած սպառազինության ամենաառաջատար համակարգերն ի վիճակի են ամենակարժ ժամկետներում ոչնչացնել թշնամու կարևոր ռազմական օբյեկտները և ռազմավարական կոմունիկացիոն գծերը»: Թշնամական կողմը նախքան նման անպատասխանատու հայտարարություններ անելը պետք է մտածի, որ Հայաստանի տարածքում կան այնպիսի օբյեկտներ, որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե մենք դրանց հարված հասցնենք», ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Թամար Բագրատունի

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am