Մտահոգիչ հարց. արդյոք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, իրական գո՞րծ է արվում, թե այս ամենը շոու է

«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչ հիմնարար փոփոխություններ են կատարվել մեր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, կոռուպցիոն բացահայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Որքանո՞վ է ազատ, մրցակցային դաշտ ստեղծվելու քաղաքական կուսակցությունների կայացման համար, որոնց առաջին փորձությունը լինելու է առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը։

Մեր հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Թավշյա հեղափոխությունից հետո մենք ականատես ենք կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումների, հանրության ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն է։ Կա տեսակետ, որ ԱԱԾ-ին ֆետիշացնում են։ Նկատի ունենանք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ ԱԱԾ-ն ժամանակի ընթացքում չի՞ վերածվի ներքաղաքական կյանքում գլխավոր դերակատարի։

Ինձ ավելի շատ մտահոգում է այն հարցը՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, թե՞ ոչ։ Արդյոք իրակա՞ն գործ է արվում, թե՞ այս ամենը շոու է։ Միանշանակ է, որ պոպուլիզմի տարրերը շատ են, հեղափոխությունից հետո պոպուլիզմը շարունակվում է Հայաստանում, կառավարության հիմնական քաղաքականությունը հիմնվում է պոպուլիզմի վրա։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե ԱԱԾ-ի գործն է, այլ հստակ օրակարգ է։ Կառավարությունը պետք է ձեւավորի քաղաքական օրակարգ։ Եվ քանի որ դա չկա, հանրությունը տեսնում է գործողություններ։ Եվ դա կշարունակվի մինչեւ ընտրությունները, քանի որ հիմնական խնդիրը ձայներ ստանալն է, իսկ պոպուլիզմն իր դերը կատարելու է այդ դեպքում։ Այնպես որ՝ մինչեւ ընտրությունները մենք կտեսնենք նման շոուներ։ Այլ հարց է՝ մենք կտեսնե՞նք իրական քաղաքականություն, որը երկրի զարգացման հիմքը կդնի։ Այս պահին ես դա չեմ տեսնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am