Վանեցյանը Սերժ Սարգսյանի ոճով է հարցերը լուծում

Ով կմտածեր, որ իրադարձությունները կզարգանային այսքան արագ, ինչպես Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում, որտեղ մի զանգով ու մի հրահանգով ցանկացած երևույթ կարող էր գլխիվայր շրջվել։ Դեռեւս հունիսի վերջերին Սեւանի «Հարսնաքարում» տեղի ունեցած ՀՖՖ ժողովի նիստից հետո Ռուբեն Հայրապետյանը վստահաբար հայտարարում էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը չի պատրաստվում լքել, սակայն հիմա կասկած չկա, որ սեպտեմբերին կայանալիք ժողովում ՀՖՖ նախագահ կընտրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս իր աջակցության մասին է հայտնել անգամ Ռուբեն Հայրապետյանը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ ստեղծված գործընթացը ոչ մի բանով չի զիջում հին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։
Դեռեւս հանրությունը չէր հասցրել հասկանալ, թե ինչու, որ արժանիքի համար պետք է ԱԱԾ տնօրենը՝ ունենալով ուսերին ազգային անվտանգության վերաբերյալ բազում չլուծված խնդիրներ, համաձայնում է դառնալ ՀՖՖ նախագահ։ Կամ ընդհանրապես, ինչ կապ ունի նա հայկական ֆուտբոլի հետ, բացի նրանից, որ ինչպես շատերս, սիրում է այդ մարզաձեւը, դեռեւս ոչինչ հայտնի չէ ու չի էլ լինի, որովհետեւ Արթուր Վանեցյանը չի խուսափում խոստովանել, որ իր կապը ֆուտբոլի հետ պայմանավորված է սիրով։ Ու հենց այստեղ է, որ չես հասկանում, թե ինչով է բացատրվում ֆուտբոլային մի շարք ակումբների վստահությունը Վանեցյանի նկատմամբ։
Այն պահից, երբ ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ նման հավակնություններ ունի, մի շարք ակումբներ սկսեցին պաշտպանել Վանեցյանի թեկնածությունը, որոնց շարքում էլ առաջինը Ռուբեն Հայրապետյանի ոխերիմ հակառակորդ Արման Սահակյանին պատկանող «Շիրակն» էր, որին հաջորդեցին «Բանանցը» եւ այլ ակումբներ։ Մեկը մյուսի ետևից հանդես եկան հայտարարությամբ՝ կարմիր թելի պես ձգվող մեկ հիմնական մեսիջով, որ եթե ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ապա այդ մարզաձևը մեր երկրում վերելք կապրի: Կազմակերպված այս «աջակցության» մարաթոնից այլ բան չես կարող մտածել, քան այն, որ պրոցեսը կազմակերպված բնույթ է կրում եւ հրահանգնվել է մեկ կենտրոնից։ Ու այստեղ է, որ չի կշռվում ստրացողի մեղքն է ավելի մեք, թե ստրկացնողի։
Անշուշտ, Ռուբեն Հայրապետյանը այն ղեկավարը չէր, որին կարելի էր վստահել ՀՖՖ-ն: Նրա օրոք հայրենական ֆուտբոլը կորուստներից բացի ուրիշ ոչինչ չունեցավ եւ նրա հեռացումը ֆուտբոլային շխարհը զգում էր շատ ավելի վաղ։ Բայց ինչ կարող է տալ Վանեցյանը այս ոլորտին, երբ ֆուտբոլի հետ նրա միակ առնչությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի նման պարզապես սիրում է այդ մարզաձեւը։ Ստացվում է, որ մի անցանկալի ու անհասկանալի կերպարից ազատվում ենք՝ տեղ բացելով մեկ այլնի համար։ Պարզվում է՝ Վանեցյանից այլ ակնկալիքներ կան։ Ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն ասում է՝ թող գա եւ իր աղմկահարուց բացահայտումների շարքը շարունակի նաեւ ֆուտբոլում․ «Եթե ասում են, որ Վանեցյանը պետք է լինի, ես 2 ձեռքով կողմ եմ, թող Վանեցյանը գա՝ տեսնենք, թե ինչ է կատարվում, բոլորս էլ ուրախ կլինենք, կտեսնենք վերջապես, թե մեր ֆուտբոլում էդ ինչեր են կատարվում։ Դե ի՞նչ վատ է, որ ֆուտբոլ սիրող մարդ է, կողքից մարդիկ կբերի՝ կղեկավարեն, բայց հիմնականում, ինձ թվում է, ինքը կզբաղվի էդ հարցով, բոլորիս էլ հետաքրքիր է, չէ՞, ինչ է կատարվում, ավելի լավ չէ՞, որ Վանեցյանի նման մարդ գա, որովհետեւ էնտեղ արդեն բոլորն իրարից վախենում են, էլի»։ Գաղտնիք չէ, որ Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը միմյանց հետ բարեկամական հարաբերություններ չունեն եւ մշտապես քննադատել են միմյանց, սակայն դա չէ կարեւորը, այլ այն, որ Հովհաննիսյանի խոստովանությունը, որ իր համակրանքը բացատրվում է ԱԱԾ տնօրեն լինելու հանգամանքով։ Նախ այդ պաշտոնում եւս Վանեցյանը մինչ օրս չի ցուցադրել, որ մի խնդիրը կարող է «ա» կետից «բ» կետը չի հասցրել, դեռ չկա դատարանի գեթ մեկ որոշում, որը կապացուցի, որ ԱԱԾ-ի գործողություն որեւէ նախկին իշխանավորի նկատմամբ արդարացի էր ու հիմնավոր եւ որ Վանեցյանի գործողությունների արդյունքում բյուջեն համալրվում է։
Հետեւաբար ոչ ֆուտբոլային աշխարհի վերաբերյալ կոնցեպտ կա, ոչ ֆինանս, ոչ էլ պրոֆեսիոնալիզմ, փոխարենը Սերժ Սարգսյանի մեթոդներով հնարավոր է համակարգում խնդիր լուծել։
 Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am