Ցուցմունք՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. Ինչպես կարող է լուծվել նրան մեղադրանք առաջադրելու հարցը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Ծանուցագիր նա արդեն ստացել է: Այս ֆոնին չեն դադարում քննարկումները, որ եթե Քոչարյանը հարցաքննությունից հետո վկայից դառնա կասկածյալ, ապա ինչպես պետք է լուծվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ ՀՀ նախագահին սահմանադրական իմունիտետից զրկելու ընթացակարգ։ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող, իր լիազորությունների իրականացման ընթացքում, իսկ իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ «Հիմա Քոչարյանը շահարկելու է այս հանգամանքը, որ ինքը ընդամենն իրականացրել է իր նախագահական լիազորությունները, հետևաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել իր սահմանադրական իրավասությունները իրականացնելու գործընթացի համար։ Բավարար ապացույցների, փաստերի հիման վրա Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, թե չի բացառվում, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կհայտնվեն մարդիկ, որևէ անձ, որը կտա այնպիսի ցուցմունք, որը վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ բավարար կլինի Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am