ՔԿ նախագահն առաջարկել է աշխատանքի նախարարին ուսումնասիրել

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։ Գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ տիկին Թանդիլյան, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները և գործակալության պետը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան քաղաքի և հարակից տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների ավագ օպերատորների, օպերատորների և փոստատարների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին հատկացվող նպաստի գումարներից հափշտակություն կատարելու նպատակով 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսը, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելով, մի շարք քաղաքացիների ապօրինի ձևակերպել են որպես ընտանեկան նպաստառուներ ու ընդգրկել վճարման ցուցակներում, իսկ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնում ցուցակները հաստատվելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացած ցուցակներում նրանց անվան դիմաց մտացածին ստորագրություններ դնելով՝ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Հաշվի առնելով վերոգրյալը և հնարավոր համարելով, որ նմանատիպ հափշտակություններ կարող են կատարված լինել այլ տարածքային գործակալություններում, ուստի խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև՝ նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացը և հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտնել ՀՀ քննչական կոմիտե»: Նկատի ունենալով, որ Ստեփանավանի տարածքային սոցիալական աջակցության գործակալությունն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում, հետևաբար՝ 2018թ. հուլիսի 25-ին նույնաբովանդակ գրություն ուղարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am