Ահազանգ «Սեբաստիա» մանկապարտեզի քանդման վերաբերյալ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն` լուծարվել էր Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ շենքը և հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման: Մանկապարտեզում 2-3 օր է շինաշխատանքներ են իրականացվում. մի խումբ քաղաքացիներ բողոքում են, որ մանկապարտեզի տարածքը քանդվում է, սակայն պատասխանատուները պնդում են, թե դրանք պարզապես վերանորոգման աշխատանքներ են: Աշխատանքների պատասխանատու Արթուր Գորոյանն «Արմենպրես»-ին ասաց, որ կառույցը բաղկացած է մի քանի մասնաշենքերից ու գտնվում է վթարային վիճակում: «Մենք քանդել ենք միջանցքը, որը հիմնականում կառուցված էր ապակիներով: Կա սեյսմիկ կայանների եզրակացությունն այն մասին, որ շենքը վտանգավոր էր շրջապատի համար: Իսկ շենքի այն հատվածները, որոնք կանգուն են, կոսմետիկ վերանորոգումներ ենք անելու, փոխելու ենք հատակը»,- ասաց նա: Մանկապարտեզի հիմնադիր Վերոնիկա Գևորգյանի դուստրը` նախկին տնօրեն Գոհար Մարտիրոսյանը, մտահոգություններ ունի, որ շենքն ամբողջությամբ քանդելու են` հետագայում մասնավոր նախակրթարան կառուցելու նպատակով: «Սա իմ մայրիկի ջանքերով է կառուցվել, այն միշտ բաց է եղել բոլոր երեխաների համար: 2008 թվականից շենքը վերցրել են ու մատնել անուշադրության, հիմա քանդում են, որ տեղը «Լուսաստղ» անունով ինչ-որ կառույց հիմնեն, կամ էլ մասնավոր նախակրթարան, որի վարձավճարները հասու կլինեն միայն մեծահարուստներին»,- ասաց նա: Արթուր Գորոյանը հավաստիացրեց, որ այդ գործողություններն իրականացվում են օրենքի սահմաններում ու շենքը քանդելու մտադրություն չունեն: «Կառույցի տանիքները փոխել ենք մեկ տարի առաջ, պատուհանների կեսը նորմալ վիճակում է, մյուսները փոխարինելու ենք նորերով: Եթե շենքը քանդելու միտումներ լինեին, էլ ինչու էինք տանիքները փոխում»,- հավելեց նա: Վերանորոգման աշխատանքները նախաձեռնել է «Ալեքսանյանների ընտանիք» կազմակերպությունը: Այն պատկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am