ՌԴ 45-ամյա քաղաքացին իր անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը մոռացել է տաքսի ավտոմեքենայում. խնդրում ենք վարորդին փաստաթղթերը վերադարձնել

SHAMSHYAN.com-ի ընթերցող, ՌԴ քաղաքացի, 45-ամյա Սարգիս Ոսկանյանը դիմում է սրտացավ քաղաքացիներին՝ խնդրանքով։
Երեկ՝ հուլիսի 23-ին, Ս. Ոսկանյանը Հանրապետության հրապարակում նստել է տաքսի ավտոմեքենա և իր ուզած վայր հասնելուց հետո նկատել է, որ անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը մոռացել է տաքսու մեջ։
Ս. Ոսկանյանը խնդրում է, որպեսզի տաքսու վարորդը վերադարձնի անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը, կամ էլ, եթե վկայականը նա թողել է որևէ մի տեղ, այդ մասին տեղեկացնի՝ զանգահարելով 043 96 66 26 հեռախոսահամարով։

