Պատրաստ եմ կրել պատասխանատվություն... Վարդան Արամյանն անեկդոտ է պատմում

Սիրելի Հայրենակիցներ, Երեկ Հրապարակ թերթում կարդացի մի հոդված կապված Կամուրջ վարկային կազմակերպության հետ, որտեղ հեղինակը մեղմ ասած, սխալ այլ տեղեկատվությունների հետ մեկտեղ, հոդվածի վերջում շոշափում է նաև իմ անունը՝ կարծում եմ հարցին լրացուցիչ հնչեղություն տալու մտադրությունով: Թերևս այլ պայմաններում երբեք չէի անրադառնա այս անհեթեթությանը, սակայն միգուցե ձևավորված մթնոլորտում կլինեն մարդիկ, որոնք կարող են մի պահ կարծել թե գրվածը կարող է ճշմարտության հետ աղերսներ ունենալ: Հետևապես կցանկանայի 3 դիտարկում անել. Ա) Հորդորում եմ և սիրով պատրաստ եմ պատկան ցանկացած մարմնի հետ ցանկացած ձևաչափով համագործակցել պարզելու, թե արդյոք եղել են իմ կողմից թույլ տրված որևէ խախտում կամ այլ ոչ պարկեշտ գործողություն: Բ) Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ – եթե որևէ կերպ որևէ մեկը կկարողանա փաստերով հիմնավորել ինչ որ իրավիճակում, ի վնաս մեր հասարակության իմ կողմից կատարված որևէ բացթողում, պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել իմ հայրենակիցներից և կրել պատասխանատվություն: Բ) Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն նշեմ – ես հանդիսացել եմ (ընդ որում ոչ ի պաշտոնե այլ որպես Վարդան Արամյան) ոչ թե Կամուրջ ՈւՎԿ կառավարման խորհրդի, այլ վերջինիս հիմնադիր միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ հիմունքներով, (Համաձայն hիմնադրամների մասին ՀՀ օրենքի հոդված 22-ի պահանջների և պահպանելով հանրային ծառայության մասին օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայողի կամ պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները), ընդ որում ունենալով որոշումների կայացման 5 ձայնից 1 ձայնի իրավունք: Հ.Գ. հոդվածի բովանդակությունից ուղղակի ցայտուն երևում է ուղղորդումները, հակառակ պարագայում անտրամաբանական է, որ վարկառուն իր «խախտված» իրավունքներում մեղադրի մի մարդու, որը որևէ տրամաբանական կապով չի կապվում դրա հետ: Հետևապես՝ սիրելի պատվիրատու խորհուրդ կտամ ավելորդ ջանքեր չգործադրել, նույն տրամաբանությամբ կարող էիք հնչեղության համար ինձ վրա բարդել Քենեդու սպանությունը: Հ.Գ.2 Ես մեծ հարգանք ունեմ լրատվական դաշտի, այդ թվում նաև Հրապարակի բոլոր գործընկերների նկատմամբ և փորձում եմ ըմբռնումով մոտենալ այս ամենին, սակայն երևի թե ճիշտ կլիներ մինչ նման տեղեկատվության հրապարակում լսել նաև մյուս կողմին, որպեսզի ապահովվի հաշվեկշռվածությունը: Հ.Գ.3 Ինձ այս պատմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը- մեկը մյուս ընկերոջն ասում է՝ – Լսիր գիտեիր, որ էս Պողոսի կինն անբարոյական մանեկող է – Բայց Պողոսն ամուսնացած չէ և կին էլ չունի – Դե ես իմն ասեցի, դու էլ դու գիտես… Մնացեք Խաղաղությամբ: Վարդան Արամյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am