«Ուզում եմ հասկանալ, ինչն է՞ Հայկի հասցեին էդ ծաղրի ու կիսաքֆուրների պատճառը». Լևոն Բարսեղյան

Ես իհարկե ոչ Երեւանի բնակիչ եմ, ոչ էլ ուզում եմ դառնալ, ոչ էլ մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, ոչ էլ որեւէ հավանական թեկնածուի պաշտպանելու ցանկություն ունեմ, բայց մի հարց սկսում է տանջել ինձ: Տամ էլի. -Կարդում եմ, թե Հայկ Մարությանը քաղաքապետի հավանական թեկնածու է ու կարդում եմ, որ բազմաթիվ մարդիկ շարունակ պարսավական եւ ծաղրական արտահայտություններ են անում նրա հասցեին: ՈՒզում եմ հասկանալ, ինչն է՞ Հայկի հասցեին էդ ծաղրի ու կիսաքֆուրների պատճառը: Բյուջետայինն միջոցներ է՞ լափել, տուշոնկա եք գտե՞լ գարաժից, սերժաբարոների ոտնե՞րն է լվացել, օպերայի հարակից ծառեր է կտրել տվել ու կաֆեներ է՞ սարքել, ասֆալտի տըենդերներն է շահե՞լ շարունակ: Կռահում եմ, որ Հայկից դժգոհում են իր կերտած կերպարների ենթատեքստով: Եթե Հայկի հանդեպ այդ ատելության հիմքում իր խաղացած դերերն են, մի քանի բան ասեմ: Կարծում, եթե հանրային խմբերի կամ ամբողջ հանրության ընկալումներում բացասական համարվող կերպարները կերտողները իրենք իրենց են խաղու՞մ կինոյում եւ թատրոնում, Օթելլո խաղացողը շաբաթը մեկ կնոջն է խեղդու՞մ, հետո նորից է ամուսնանում ու մյուս կիրակի էլի խեղդում է՞ կնոջը, հարբեցողի դերակատարը հարբեցող է՞, պլանքաշի դերակատարը պլանքաշ է, քիսաչու դերակատարը քիսաչի է, Քրիստոսի դերակատարն էլ ամեն ուրբաթ խաչվում է՞ իրենց թաղում երեք սյուներից կենտրոնականի վրա: Շատ պարզունակ չէ՞ դերասանին վերագրել կերպարի կյանքը: Երկրորդը: Տեսնես ինչ կերպարներ է/էր մարմնավորում Հայկոն, այլմոլորակայինն էին հա՞ դրանք, ու Հայկոն էդ մարդկանց ներմուծեց Հայաստան, որ ոմանք ասեն.-յախք էս ինչ զզվելի է: – Ախր այդ կերպարների տերերը՝ մարդիկ, իրական մարդիկ տասնամյակներով վխտացել են ու վխտում են ձեր/մեր շուրջը, եւ վստահ եմ Հայկոյի մարմնավորած կերպարներից զզվանք արտահայտող հազարից մեկն է որ համարձակվել է իր կնկան ծեծող հարեւանին ասել՝ խլինքդ սրբի, անտաշ: Կներեք, Հայկին կամ այլ դերասանի, իր մարմնավորած կերպարների տհաճ լինելու համար ծաղրողներն ու անպատվողները կարծում եմ, որ հասարակ քաղքենիներ են: Ինձ շատ է դուր գալիս Հայկ Մարությանի դերասանական գործը: Ես ոչ թատերագետ եմ ոչ կինոգետ, ուղղակի շատ եմ հավանում նրա էլ, Մկոյի էլ ու էլի շատերի խաղը: Թե կա Հայկի հանդեպ ատելության այլ պատճառ, գրեք կարդանք՝ իմանանք, թե չէ հարիֆ-հարիֆ հարգում սիրում ենք: Հուսամ, իհարկե չի առաջադրվի որպես թեկնածու, բայց ասեմ՝ հանրահավաքներից շատ առաջ եմ ծանոթացել ու խոսել հետը որոշ հարցերի մասին, որոնք կապ չունեն կինոյի, թատրոնի հետ, կարգին մարդ է իսկապես: Ծեծեք ընձի: Պաչեմգը Գրել է Լևոն Բարսեղյանը

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am