10 րոպեի ընթացքում շոումենի փետուրները չեն մնա. Դավիթ Հարությունյան (video)

ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով տեսակետին, որ նախընտրական շրջանում կուսակցությունների միջև բանավեճերը բովանդակային առումով արժեք չեն ներկայացնում, ասել է, թե դա ընդամենը շոու է։ «Ես շոուից չեմ վախենում։ Անկախ նրանից՝ ներկայացված կլինեն կուսակցությունների կողմից կառավարության անդամների թեկնածուներ, թե ոչ, շոուն, ցավոք սրտի, կա: Դա մեր քաղաքական պայքարի տարրերից մեկն է, որքան էլ քննարկենք ու ասենք՝ շոուն լավ բան չի: Չկա երկիր, որտեղ քաղաքականությունը չի ուղեկցվում շոուով։ Հավատացեք, որ շատ դժվար է մասնագետի դիմաց բերել մի շոումենի, որը կարողանա հանրության աչքերում անգամ շատ մեծ տպավորություն ստեղծել: Դրանք իր դիմաց ոլորտի գիտակ, եւ ես վստահեցնում եմ, որ 10 րոպեի ընթացքում շոումենի փետուրները չեն մնա: Իրականում մենք թերագնահատում ենք մեր հասարակությանը»,- նշեց Դավիթ Հարությունյանը: