Փոշին Ջերմուկ չի կարող հասնել. Lydian Armenia

«Հայկական բնապահպանական ճակատ» անվանումով կազմակերպությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, որտեղ «բացահայտել» է Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակում շինարարական պայթեցման տեսանյութ, և պնդում է, թե պայթեցման փոշին հասնում է շրջակա համայնքներ և Ջերմուկ քաղաք:Նախ՝ զավեշտալի է պայթեցման տեսանյութը որպես բացահայտում ներկայացնելը, երբ Լիդիանը վաղուց նման տեսանյութ տեղադրել էր իր Youtube-յան ալիքում: Անցյալ տարի շինարարական պայթեցում տեսնելու ցանկություն հայտնեցին Ջերմուկի և Կեչուտի դպրոցականները, որպեսզի համոզվեն, որ այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ համայնքի վրա: Կից՝ համայնքի բնակիչների շինհրապարակ այցելության և պայթեցման տեսանյութն է, որը Լիդիանը հրապարակել էր դեռ անցյալ աշնանը: Երկրորդ, երբ մենք ասում ենք, որ պայթեցման կամ շինարարական փոշին չի կարող հասնել Ջերմուկ, ի տարբերություն որոշ ակտիվիստերի հայտարարության, մեր պնդումը հիմված է ոչ թե աչքաչափի, այլ գիտական մոնիտորինգի տվյալների վրա: Բոլոր պայթեցումներն ուղեկցվում են Լիդիանի բնապահպանական թիմի կողմից մոնիտորինգով՝ վիբրացիայի, օդի գերճնշման, փոշու մասնիկների և տարածական բաշխման շուրջ՝ հատուկ սարքավորումներով: Մոնիտորինգի արդյունքները հասանելի են մեր կայքում: Եվ վերջապես նույնիսկ աչքաչափով՝ «Բնապահպանական ճակատի» տարածած տեսանյութից էլ ակնհայտ է, որ փոշին նստում է հենց այն տարածքում, որտեղ տեղի է ունենում պայթեցումը, ու նույնիսկ վառ երևակայության դեպքում չի կարող ճամփորդել մի քանի կիլոմետր և հասնել Ջերմուկ: Մոնիտորինգի արդյունքներն ապացուցում են, որ նույնսիկ 1.4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գնդեվազում բոլոր պարամետրերը նորմայի մեջ են: Շինարարական պայթեցումը փոքր ծավալի պայթեցում է, որից առաջացած փոշու հիմնական մասը, ինչպես երևում է տեսանյութում, նստում է մի քանի հարյուր մետր շառավիղով: Ամուլսարում արդյունաբերական պայթեցումները տեղի են ունենալու բացահանքերի տարածքում՝ մի քանի կիլոմետրով էլ ավելի հեռու բոլոր բնակավայրերից: Մինչդեռ զարմանալի է, որ Ամուլսարի դեմ վերջին մի քանի տարում հարյուրից ավելի հարցազրույց ու մամուլի ասուլիս տված Հայկական բնապահպանական ճակատը «մտահոգվում է» հենց միայն Ամուլսարով և օրինակ այլ հանքերում արդյունաբերական պայթեցման կետին ավելի մոտ գտնվող քաղաքների վերաբերյալ նման տեսանյութեր չի տարածում: Տե՛ս՝ օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում պայթեցման տեսանյութը, ինչպես նաև քարտեզները՝ բնակավայրերի և հանքավայրերի տարածության վերաբերյալ:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am