Անգելա Մերկելի հայաստանյան այցի փոփոխված օրակարգը. 168.am

«Կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հնարավոր այցին տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Ուվե Հալբախն ասաց, որ Անգելա Մերկելի օտարերկրյա այցերն ավելի հեռու տարածաշրջաններ կազմակերպվում են ամիսներ, մինչև անգամ մեկ տարի առաջ: Հետևաբար, ըստ նրա, այս այցը ևս այդ սկզբունքով է կազմակերպվել, այնպես չէ, որ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո է նման որոշում կայացվել, այցի օրակարգը կապված է եղել ՀՀ նախկին իշխանությունների, ղեկավարի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների և հայ-գերմանական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ: «Բնականաբար, ներկայումս այցի օրակարգը փոխվել է, հարմարեցվել է տեղի ունեցած փոփոխություններին, ՀՀ-ում իշխանություն է փոխվել, այդ իշխանությունն արդեն որոշակի արտաքին քաղաքական ուղերձներ է հղել աշխարհին, որոնցից Գերմանիային մասնավորապես հետաքրքիր են նոր իշխանությունների` հայ-ռուսական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսլականը: Այս ուղղությամբ կարծես թե ոչինչ չի փոխվել, բայց փոփոխություններ կան, քանի որ ՀՀ իշխանությունն ավելի մեծ աջակցություն է ակնկալում ԵՄ-ից, միևնույն ժամանակ՝ պնդելով, թե ֆինանսական աջակցություն մուրացողի դերում չէ: Այս ֆոնին, կարծում եմ, Մերկելի այցը Հայաստան հնարավորություն կտա քննարկելու ոչ միայն Հայաստանում տեղի ունեցածը, որը հետաքրքիր է Եվրոպական միության անդամ երկրների համար, այլև այն, թե ինչ և ինչի դիմաց է ցանկանում ՀՀ իշխանությունը, ու ինչպիսին կարող է լինել ԵՄ առաջարկը: Իմ համոզմամբ՝ հանդիպման գլխավոր թեման սա է լինելու, քանի որ ԵՄ ղեկավարությունը կցանկանա այս այցն օգտագործել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջացած թյուրընկալումները կարգավորելու նպատակով, Գերմանիան ևս դեմ չի լինի ստանձնել այդ դերակատարությունը՝ լինելով ԵՄ կենտրոնական անդամ: Իհարկե, կարծում եմ` ավանդական քննարկումներ կլինեն ՀՀ-Գերմանիա, Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական, քանի որ Հայաստանում դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել, և ըստ ՀՀ նոր իշխանությունների՝ շատ փոփոխություններ դեռ առջևում են»,- ասաց գերմանացի քաղաքագետը: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ օրեր առաջ տեղի ունեցած «փոխհրաձգությանը»` գերմանացի վերլուծաբանն ասաց, որ բացասականն այն է, որ այս թեմայով կողմերի քննարկումը դարձավ հրապարակային այն դեպքում, երբ առաջարկները, ինչպես պարզ դարձավ հետագա հայտարարություններից, մշակման և ներկայացման փուլում էին: Նման տեսակի աշխատանքը, նրա խոսքով, կուլիսային աշխատանք է «սիրում»: «Որքան հասկացա՝ խնդիրը դարձավ հրապարակային, քանի որ ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած այցի ընթացքում ԵՄ պաշտոնյաները ֆինանսավորման ծավալի աճ չխոստացան, ինչը բնական է ԵՄ-ի դեպքում, քանի որ ԵՄ-ն սովոր չէ գումարներ խոստանալ՝ առանց որևէ արդյունք ակնկալելու: Այո, ՀՀ իշխանությունները փորձում են բացահայտել չարաշահումներ, և այլն, սակայն Բրյուսելի համար հստակ պետք է լինի` փաստաթղթերով ամրագրված, թե ինչու է տրվում այդ ֆինանսավորումը: Լիահույս եմ, որ վերջին հայտարարություններով այս թեմայի քննարկումը կավարտվի, և իրական աշխատանքի միջոցով կողմերը կպարզեն, թե ինչ է անհրաժեշտ անել ՀՀ նոր իշխանությունների գաղափարներին աջակցելու համար»,- ասաց Հալբախը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am