ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է եղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավոր տեղեկացնել այն մասին, որ պահանջատերը` ՃՈ ծառայությունը, հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից, որն էլ ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթը կարճելու հիմք է հանդիսացել: Օգտվելով այդ հանգամանքից՝ Ա. Ն.-ն պարտապան Ռ. Մանուկյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված 39 կատարողական վարույթներով պահանջներից հրաժարվելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում, կատարել է պաշտոնեական կեղծիք. այն է՝ կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հասցեագրված, կեղծ բովանդակությամբ գրություն՝ հայտնելով, որ համապատասխան օրենքի համաձայն` հրաժարվում է պահանջներից և խնդրում է հիշյալ 39 կատարողական վարույթները կարճել: Բացի այդ, Ա. Ն.-ն, նույն եղանակով կատարել է ևս մեկ պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետին հասցեագրված կեղծ գրություն՝ հայտնելով, որ հրաժարվում է ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթներով պահանջներից և խնդրում է պարտապան Ա. Հարությունյանի վերաբերյալ կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճել: Արդյունքում հիշյալ կեղծ փաստաթղթի հիման վրա ևս ԴԱՀԿ-ում որոշում է կայացվել համապատասխան կատարողական վարույթը կարճելու մասին: Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am