«ՃՈ-ն բացարձակ անգործության է մատնված». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Երևանի ճանապարհատրանսպորտային երթևեկությունը սոսկալի է: Միշտ էլ վատ է եղել, բայց հիմա, մեծացող անիշխանության այս պայմաններում, այն դառնում է անտանելի: ՃՈ-ն բացարձակ անգործունեության է մատնված, այնպիսի տպավորություն է, որ եթե ճանապարհատրանսպորտային ոստիկաններն օրինախախտ վարորդներից կաշառք չեն վերցնում, ապա չեն էլ ուզում աշխատել: Ես միշտ կողմ եմ եղել, որ փողոցներոմ ՃՈ ոստիկաններ չլինեն, բայց, ցավոք, կյանքը ցույց տվեց, որ հայաստանցի վարորոդների մեծ մասը արտաքին վերահսկողության բացակայության դեպքում, դառնում է օրինախախտ՝ վտանգելով ոչ միայն իր, այլ այլոց կյանքը: Քանի դեռ ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի կարողանում հասկանալ, որ երևթեկության գրված և չգրված օրենքները պահպանելու համար են, ոչ թե ցուցադրաբար խախտելու, ՃՈ-ն պետք է կարգուկանոն հաստատիի: Հատկապես՝ տաքսի ծառայությունների վարորդների վրա, որոնք սոսկալի են վարում: Նման իրավիճակում արագաչափերից հրաժարվելը շռայլություն է դառնում: ՃՈ-ն ոչ թե պետք է պատժիչ մարմին դառնա, այլ երթևեկության կարգը պահպանող և վերահսկող: Բացի այդ, Երևանի լուսակիրները սկսել են արագորեն անհետանալ, չնայած նոր չեն անհետացել, բայց և չեն էլ տեղադրվում: Անգամ «Հանրապետության» հրապարակի խաչմերուկում լուսակիր չկա, «Գործարանային» մետրոյի շրջանաձև վտանգավոր խաչմերուկում չկա, Արշակունյաց 278 հասցեում չկա՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի բանուկ հատվածում, ընդ որում, այդտեղ գործող ավտոտեխսպասրակման կետը ուղղակի բռնագրավել է կանգառը՝ դրա ամբողջ երկայնքով և հենց խաչմերուկի վրա մեքենաներ կայանելով: Նման ծառայությունները, այդ թվում նաև՝ մեքենաների լվացման ծառայությունները, բռնագրավել են Երևանի մայթերը և այդ հատվածը հաղթահարելու համար պետք է փողոցով անցնել, որտեղով սուրում են օրինախխատ վարորդները: Քաղաքային իշխանությունը այդ հարցը միշտ էլ անտեսել է: Հայաստանում քաղաքային իշխանություն չկա՝ աղբահանությունը զորյական է, ճանարհատրանսպորտային ոստիկանություն չկա: Հայաստանում միայն պաշտոնյաներ են և նրանց բազում օգնականները, որոնք իրենց կաբինետներից գլուխները չեն հանում, տեսնեն, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Մարդ չգիտե, թե ինչպես անցնի փողոցը, եթե հետիոտն է և ինչպես խուսափի մեքենաների գրոհից, եթե վարորդ է»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am