Վարչապետը նոր նշաձող է սահմանել

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր ձեռքբերումների հետ կապված: Այս մասին, հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Կկոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,-հայտարարեց նախարարը: Այնուհետև, անդրադառնալով ՊՆ-ում «փողերի լվացման» մասին հայտարարություններին, կոչ արեց մի փոքր զգույշ լինել։ «Պաշտպանության նախարարությունն անգամ լավագույն դեպքում փողերի լվացմամբ չի կարող զբաղվել»,- ասաց նա։ Պաշտպանության նախարարն ընգծեց, որ ամենօրյա ռեժիմով պատժվողներ կան, բայց ՊՆ-ն մեծ լուսաբանման չի ներկայացնում դա, «որովհետև դրա կարիքը չկա»։