«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել». Փաշինյան

«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նշել է՝ դա նրա աշխատանքն է: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը, ու ես ասել եմ՝ կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, այլ ոչ՝ Արցախի, քանի որ Արցախն ունի պաշտոնյաներ ու կառույցներ: Նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություններով ու հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտն ու հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումն ու կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, կլինենք համարժեք: Եթե այլ իրավիճակի ուղղությամբ գնա, կլինենք համարժեք»,- հավելել է Ն. Փաշինյանը: