Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, պետականության կառուցման գործում, իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում. Նիկոլ Փաշինյան

Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, պետականության կառուցման գործում, իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում, և որևէ մեկը՝ դրսից, թե ներսից, չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից, և դուք եք այդ հաղթանակի ամենակարևոր պաշտպանները. ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանն իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լինել հայոց բանակի սպա՝ նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանությանը և անվտանգության գործին, նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու համար: Բայց ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները, սպաները, ուրիշների հանգիստ կյանքը ապահովելով, իրենք, ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, կանանց, հարազատների հանգիստ կյանքը: Նրանք շատ հաճախ հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերում են այն ժամանակը, որ պետք է անցկացնեին ընտանիքների, երեխաների հետ, ընկերների միջավայրում: Եվ ուրեմն այս ամենի արդյունքում հարց է ծագում՝ ի՞նչն է մարդուն մղում ստանձնելու այս պատվաբեր ուսադիրները, բարձր կոչումը: Ուզում եմ հավատալ, որ ձեզանից յուրաքանչյուրին դեպի ծառայություն տանում է առաքելության գիտակցումը»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ: «Որովհետև հայոց բանակը ձեզանից շատերին ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ այդպիսի կարգավիճակում: Հույս ունեմ և համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, գիտակցությամբ, նոր կարգավիճակով ինչ-որ բան փոխելու է բանակում և կարևոր է, որ հստակ հասկանա և գիտակցի՝ ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ: Հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայրենիքի պաշտպանության և բանակի ապագան կախված է հենց ձեզնից, այդ մեկ սպայից, մեկ մարդուց: Յուրաքանչյուրը կարող է փոխել շատ բան՝ իր իրավասության սահմաններում, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ձգտում է կատարյալ ծառայության»,-ասել է Նիկոլ Փաշինյանը : Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ և ուրիշների համար: «Լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու: Սա չափազանց ծանր և հզոր պատասխանատվություն է, և այն կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Ձեր հայացքներում տեսնում եմ, որ ունեք այդ կամքը ոչ միայն ծառայելու, այլ հաղթանակ բերելու մեր հայրենիքին: Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները» ասել է վարչապետ : Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հենց այս սպաներն են հաղթանակի ամենակարևոր պաշտպանները: «Ձեզ փառավոր ծառայություն եմ մաղթում ՀՀ Զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը, մեր ապագան ու մեր այսօրը մեկն է, հայ ժողովուրդը հաղթել է, հաղթել է պատերազմում, պետականության կառուցման գործում, և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում, և որևէ մեկը՝ դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից, և դուք եք այդ հաղթանակի ամենակարևոր պաշտպանները: Եվ ուրեմն կեցցե ՀՀ-ն, կեցցե հայոց բանակը, կեցցե ՀՀ ԶՈՒ-ն և հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am