Ինչպե՞ս է ՀՀ-ԵՄ պայմանագիրը նպաստելու աղետների ռիսկերի նվազեցմանը

Հուլիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ եւ ԱԻՆ ընթացիկ համագործակցությունը եւ համատեղ ձեռքբերումները աղետների ռիսկի կառավարման ոլորտում, նախանշել հետագա համագործակցության նոր հնարավորությունները։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին սույն թվականի հունիսի 26-ից 27-ը Հայաստանում տեղի ունեցած՝ ԱՌՆ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմին մասնակցության համար։ «Այս հանգամանքը հերթական անգամ ընդգծում է, որ Հայաստանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված ԵՄ կողմից իրականացվող քաղաքականություններում կարեւորվում է աղետների ռիսկի նվազեցումը, քանի որ առանց աղետների ռիսկի նվազեցման չի կարող լինել կայուն զարգացում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ռոստոմյանը։ Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ ԱԻ նախարարության եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման եւ ընդլայնման ուղղություններով մի շարք հարցեր։ Համաձայնագրի շրջանակներում արդեն սկսվել է համատեղ Թվինինգ ծրագրի իրականացման գործընթաց, աշխատանքներ են տարվում ԵՄ փորձագիտական գնահատման խմբի հետ։ Կողմերը քննարկել են նաեւ ԵՄ ՔԿՌՄ (քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային) հարցերով գերազանցության կենտրոնների հետ համագործակցությանը, «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում գործող Անվտանգության, ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի ձեւաչափին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանը դեսպանին տեղեկացրել է նաեւ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին, ինչպես նաեւ նշել, որ ԱԻՆ-ը շարունակում է համագործակցել 2018թ. նախատեսվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am