«Ադրբեջանցի դիվանագետը բացահայտում է ադրբեջանցիների սուտը». Գագիկ Համբարյան

Ադրբեջանում հերթական հակահայկական հիստերիան էր նախապատրաստվում... Օրերս ազերի բլոգերներից մեկը մի ձայնագրություն է տարածել համացանցում, որտեղ ընթերցում է իբրև թե Հայաստանում ստրկացված մի խումբ ազերիների նամակը Ադրբեջանի ղեկավարությանը, որտեղ խնդրում են փրկել իրենց... Ըստ բլոգերի՝ այդ նամակը դրված է եղել Հայաստանից Սանկտ Պետերբուրգի շուկաներից մեկն ուղարկված ծիրանի արկղերից մեկի մեջ... Բլոգերը նաև հավաստիացրել է, որ այդ նամակը շուկայի ազերի աշխատակիցները փոխանցել են Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսարան... Ազերիական ԶԼՄ-ներն արդեն ցնծության մեջ էին ընկել և միջազգային հանրությանը քիչ էր մնացել արդեն ներկայացնելու էին հայերի վայրագությունների ամենակաևոր ապացույցներից մեկը... Ավաղ, ալիևյան ԶԼՄ-ների հրճվանքը շատ կարճ տևեց... Իսկ պաշտոնական Բաքվի գլխին սառը ցնցուղ լցնողը ոչ ավել ոչ պակաս Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Սուլթան Հաշիմովն էր... Նա ոչ միայն հերքել է նամակի մասին տեղեկությունը, այլև վիրավորանքներ է հասցեագրել այն մարդուն, ով այդ տեղեկությունը տարածել է, ով ակամայից մեղադրել էր հյուպատոսարանի աշխատակիցներին անգործության մեջ... Այսպիսով, ազերի դիվանագետ Հաշիմովը բացահայտեց ազերիների կողմից կազմակերպված հերթական սադրանքը Հայաստանի դեմ... Համոզված եմ, որ այս հակահայկական գործողության հետևում Ալիևն է և նրա գաղտնի ծառայությունները, որոնք, նչպես կարելի է հասկանալ, չէին տեղեկացրել այս հատուկ գործողության մասին Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսին, որն, ըստ սցենարի, պետք է ոչ թե հերքեր ազերիամետ այս տեղեկությունը, այլ հաստատեր այն և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ցուցադրեր Հայաստանում գտնվող «ազերի գերիների» նամակը, որը նոր հակահայ հիստերիայի առիթ էր դառնալու Բաքվում... Ալիևն ընտանյոք հանդերձ այդ նամակով աշխարհով մեկ կշրջագայեր և այն կներկայացներ որպես ապացույց, որ Հայաստանը ստրկատիրական երկիր է... Ավաղ, դիվանագետ Հաշիմովը փչացրեց ապշերոնյան սուլթանիկի ծրագրերը... Իսկ մենք էլ այս ձախողված ծրագրի շնորհիվ ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչերի է ընդունակ պաշտոնական Բաքուն Հայաստանի դեմ գործողություններ ծավալելուց... Ալիևյան ԶԼՄ-ները ափսոսում են, որ այդ տեղեկությունը կեղծ էր, քանի որ մինչև հիմա Ադրբեջանի իշխանությունները սեփական հոտին համոզում են, որ Հայաստանում կա մոտ 4 հազար գերի ազերի-ստրուկներ... Հ.Գ. Որքան հասկացա Բաքվի մշակած «Ստրկատիրական Հայաստան» ծրագիրը ձախողվեց... Գրել է Գագիկ Համբարյանը

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am