Լրագրող, դերասան, պատգամավորներ, նախարարներ. ովքեր են ցանկանում Երեւանի քաղաքապետ դառնալ

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը շարունակում է անհայտ մնալ: Ընտրության օրը որոշելու է ՀՀ կառավարությունը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Սակայն կառավարությունը դեռ պետք է դադարեցնի գործող ավագանու լիազորությունները, քանի որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: «Քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել, ուրեմն տեղի չի ունեցել ավագանու լիազորությունների դադարեցում: Օրենքը չի պարտադրում, որ կառավարությունն այս ստեղծված իրավիճակում ինչ ժամկետում պետք է որոշում կայացնի: Ըստ էության՝ կառավարությունն ազատ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, փորձագետ Վահագն Հովակիմյանը: Ընտրության օրվա անորոշ լինելուն զուգահեռ քաղաքական ուժերն ու գործիչներն են ակտիվացել: Մասնավորապես, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում միանգամից 5 թեկնածուի անուն է շրջանառվում: Այստեղ ոմանք արդեն նախընտրական քարոզարշավ են սկսել: Հավանական քաղաքապետացուներն են ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, սոցապ փոխնախարար Զարուհի Բաթոյանը եւ հեռուստաէկրաններից ու կատակերգական ֆիլմերից հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մարությանը հենց քաղաքապետ դառնալու հույսերով է տեղավորվել վարչապետի կուսակցությունում: ՔՊ-ի նշյալ թեկնածուներից ակտիվ է նաեւ Ալեն Սիմոնյանը: Նա ակտիվորեն այցելում է մայրաքաղաքի տարբեր վայրեր եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով հայտարարում է, թե այս կամ այն խնդիրն է լուծել: ՔՊ-ում դեռ քննարկում են՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով ընտրությունների գնալու հարցը: Սակայն, մի բան հստակեցված է՝ եթե ԵԼՔ դաշինքով մասնակցեն, ապա ցուցակի առաջին երեք համարները լինելու են ՔՊ-ականները: Դաշինքի «փլուզման» դեպքում էլ Լուսավոր Հայաստանը միայնակ կմասնակցի ընտրություններին: Ցուցակն այս դեպքում կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը: ԲՀԿ-ն եւս որոշել է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ԲՀԿ-ն մեկ քաղաքական որոշում ունի՝ մասնակցելու են Երեւանի ՏԻՄ ընտրություններին, իսկ թե ինչ ցուցակով՝ քննարկման փուլում է: «Ցուցակում լինելու են մարդիկ, որոնց մասին հանրության եւ երեւանցիների շրջանում հարցականներ չեն լինելու, մութ պատմություններ չեն լինելու: Ցուցակում լինելու են մարդիկ, ովքեր պատկերացնում են Երեւանի խնդիրները եւ դրանց լուծման համար առաջարկում են կարճ ժամկետներ: Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ովքեր են գլխավորում ԲՀԿ-ի ցուցակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ում դաշինքով ընտրություններին մասնակցելու տարբերակներ չեն քննարկվել: Նաիրա Զոհրաբյանն էլ մեր զրույցում փոխանցեց, որ ԲՀԿ-ն այս պահի տրամադրվածությամբ Երեւանի ընտրություններին կմասնակցի միայնակ: ԲՀԿ-ում հակված են առանձին մասնակցել ընտրություններին: ԲՀԿ-ամերձ աղբյուրներից ՀԺ-ին փոխանցեցին, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին եռյակում լինելու են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոսյան Ղազարյանը: ԲՀԿ-ի թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով կուսակցությունը նախաձեռնել է սոցհարցում: Երեւանի փողոցներում հարցում են անում՝ Նաիրա Զոհրաբյանից, Գեւորգ Պետրոսյանից, Ռուբեն Գեւորգյանից (Ծաղիկ Ռուբո), Արարատ Զուրաբյանից, Վահե Էնֆիաջյանից կամ Հրաչյա Ռոստոմյանից որ մեկին են ցանկանում տեսնել որպես Երեւանի քաղաքապետ: ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Ըստ նրա՝ ՕԵԿ-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Երեւանի ՏԻՄ ընտրություններին: Այս օրերին էլ հստակեցվում է թեկնածուների հարցը: Բիշարյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց, որ ցուցակում ինքը եւ Արթուր Բաղդասարյանը չեն լինելու: Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի ցուցակում լինելու են հանրությանը ոչ հայտնի մարդիկ եւ միաժամանակ չբացառեց Մհեր Շահգելդյանի թեկնածությունը: Մանրամասները՝ armtimes.com-ում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am