Նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետևանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ: Ոչ միայն կրկին ակտիվացել են մարդ-կուսակցությունները, այլև նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում մոտ 90 կուսակցություն կա: «Բանվորական միություն», «Ինտելեկտուալների», «Բագրևանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունների կողքին իրենց անունը գրելու հայտ են ներկայացրել նորերը: Ինչպես հայտնի է, կուսակցություն է ստեղծել Անդրիաս Ղուկասյանը, նախկին ՀՀԿ-ական, սպորտի և երիտասարդության հարցերով նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ավելին` նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները Նախախորհրդարան նախաձեռնության հետ միասին: Ընդ որում` այս երկուսը նույն թիմն են: Ու հետաքրքիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մտադիր է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնելու ակնկալիքով: Նախկինում, երբ ՀՀԿ իշխանության օրոք կեղծվում էին ընտրությունները, մարդ-կուսակցությունների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան, և հաճախ չէին մասնակցում ընտրություններին: Բայց հիմա, ընդհակառակը, ոգևորված համաժողովրդական շարժման հաղթանակով` նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երևակայում իր մեծ ախորժակով: Մեկ հետաքրքրական փաստ էլ. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնեն: Առավելագույնը մեկ տասնյակ կուսակցությունից բացի մնացած 80-ը որևէ համագումար չեն արել: Բայց այս դեպքում օրենքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն չի տալիս: Նաև հայտնի չէ, թե որ մարմինն է իրավասու վերահսկել օրենքի պահպանումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am