Մեր ձեռքի տակ հսկայածավալ նյութեր կան, որոնք շուտով կտրամադրենք իրավապահ մարմիններին. վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական

Մայիսի 8-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված 29 մլրդ դրամի իրավախախտումների մեջ մտնում են այն բացահայտումները, որոնք կատարել են ԱԱԾ–ը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն և ՀՔԾ-ն:Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ չարաշահումների զգալի հատվածը հիմնականում մամուլում մեծ արձագանք են ստացել: «Այո՛, կան մանր դեպքեր, որոնք հանրության շրջանում մեծ աղմուկ չեն բարձրացրել, բայց ընդհանուր տեսակարար կշռի մեջ արտացոլված են: Այսինքն՝ ներառում են բոլոր դեպքերը, այդ թվում՝ «Երևան Սիթի»-ում սկզբնական շրջանում կատարված դեպքերը, Վաչագան Ղազարյանի հետ կապված բացահայտումները և այլն»,- ասաց նա: Արեն Մկրտչյանն ուսումնասիրությունների մասին մանրամասներ չի ցանկանում հաղորդել, բայց չի բացառում, որ հանրությունը կարող է նոր քրեական գործերի մասին լսել:

Նրա խոսքով՝ խնդիրներ կան բոլոր ոլորտներում, որոշ տեղերում նույնիսկ նախարարներն են հավելյալ ստուգումներ սկսել ու չարաշահումներ հայտնաբերել: Ըստ նրա՝ չկա մի գերակա ուղղություն, որտեղ, այսպես ասած, ֆիքսված են, քանի որ տեղեկատվություն ստանում ենք ամենատարբեր ոլորտներից: «Թիրախների մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, նյութեր են հավաքագրվում, առաջիկայում չի բացառվում, որ լինեն քրեական գործեր: Եթե ես նախապես ուղղություններն ասեմ, ապա նախաքննության հավաքագրման աշխատանքներին կխանգարեմ, որովհետև այդ ոլորտներում տեղեկատվություն կսկսեն քողարկել, և մեր աշխատանքն ավելի կբարդանա: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ձեռքի տակ հսկայածավալ նյութեր կան, հենց այս պահին էլ աշխատանքներ են տարվում, ինֆորմացիա է գեներացվում, որը կփոխանցվի իրավապահներին: Չեմ կարող հստակ ասել, որ քրգործեր կլինեն. եթե իրավապահ մարմինները գտնեն, որ քրեական գործ հարուցելու հիմքեր են տեսնում այդ տեղեկատվության մեջ, ուրեմն կհարուցեն: Մեր խնդիրն ահազանգելը, ֆիքսելն ու դրանք իրավապահներին փոխանցելն է, մենք չենք կարող խախտել անմեղության կանխավարկածը, քանի որ Գործադիրի կողմից ճնշում կլինի իրավապահ համակարգի վրա»,- ընդգծեց Արեն Մկրտչյանը: Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը նշեց, որ սկզբնական շրջանում զարմանում էին բացահայտումներից, սակայն այս ընթացքում արդեն հասցրին սովորել չզարմանալ: Նա նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ մինչ այս արված բացահայտումներում չկան կոռուպցիոն լուրջ սխեմաներ: «Սպասե՛ք նոր բացահայտումների, քանի որ ամեն վայրկյան աշխատում ենք, սակայն ժամկետների, ծավալների ու ոլորտի մասին որևէ հստակ բան չեմ կարող ասել: Պրոցեսը ընթացքի մեջ է, կարող է ամբողջ գործ բացահայտելու համար պահանջվի 10 օր, իսկ մեկ դետալ բացահայտելու համար՝ մի ամիս, և այլն»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է հավաքագրված գումարը բյուջե ներմուծելուն, Արեն Մկրտչյանն ասաց, թե իրենց գլխավոր նպատակն ու թիրախն այն է, որ հավաքագրված գումարները գնան բյուջե: Նա նկատեց, որ 29,2 մլրդ դրամի իրավախախտումը 1.5 ամիս տևած աշխատանքի ժամանակ են հավաքագրել: Մկրտչյանի խոսքով՝ երբ ամբողջությամբ վերականգնված կլինեն գումարները, արդեն Կառավարությունը կորոշի, թե իրականում ինչ գերակա ուղղություններ կան: «Խնդիրները բազմաթիվ են, հավատացե՛ք՝ ծախսելու տեղ հաստատ կլինի: Մեր գլխավոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացին կյանքի որակի փոփոխություն զգա, այսինքն՝ թղթերի վրա թվեր չենք նկարելու ու տնտեսական աճ ցույց տանք, բայց փողոցում լրիվ այլ իրավիճակ լինի: Պետք է փողոցում առկա իրավիճակը, մարդկանց տներում առկա իրավիճակն արտացոլված լինի մեր ներկայացրած թվերում»,-եզրափակեց Արեն Մկրտչյանը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am