Թրամփը կարող է 6 նախկին պաշտոնյաների զրկել գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրեն հաճախ քննադատող հետախուզական և իրավապահ մարմինների բարձրաստիճան 6 նախկին պաշտոնյաների, ովքեր աշխատել են նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, զրկել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալու իրավունքից: Այդ ցանկում են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը, Թրամփի որոշմամբ անցյալ տարի պաշտոնանկ արված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլափերը, Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն Մայքլ Հայդենը, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրյու ՄըքՔեյբը: Բրենանը խստորեն քննադատել է Թրամփին անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար և նրանց համատեղ ասուլիսը որակել «դավաճանություն», քանի որ դրա ընթացքում նախագահը կասկածի տակ է առել ամերիկյան հետախուզական մարմինների եզրահանգումն առ այն, որ ռուսները միջամտել են 2016 թվականի ընտրություններին, և գործնականում ընդունել է միջամտությունը հերքելու Պուտինի պնդումը: Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, թե նախագահը քննարկում է վեց նախկին պաշտոնյաներին գաղտնի տեղեկատվությունից զրկելու տարբերակները: Սանդերսի փոխանցմամբ, «այդ նախկին պաշտոնյաները որոշ դեպքերում քաղաքական շահից դրդված՝ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել նախագահին, ասելով, թե Թրամփի ներկայացուցիչներն ապօրինի շփումներ են ունեցել ռուսական կողմի հետ և գտնվել են Ռուսաստանի ազդեցության ներքո»: Կենտրոնական հետախուզական վարչությունը չի մեկնաբանել խնդիրը: «Ինձ տեղեկատվությունից զրկելը որևէ կերպ չի ազդի իմ ասելիքի կամ գրելիքի վրա», - Թվիթերի իր էջում հայտարարել է Մայքլ Հայդենը: Էնդրյու ՄըքՔեյբի խոսնակը փոխանցել է, որ «նա պաշտոնանկ արվելու պահից արդեն զրկվել է գաղտնի տեղեկություն ստանալուց, քանի որ դա է պահանջում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կանոնը»: Azatutyun

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am