Հայ «նոր» քաղաքագիտական մտքի վտանգավոր «գոհարները»

Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը Facebook-ի իր էջում  գրում է. «Վերջին շրջանում հայ քաղաքագիտական մտքի ինչպիսի նոր «գոհարներ» ասես, որ չեն հնչում։ Օրինակ, ԵՊՀ իրավագիտության ամբիոնի աշխատակից, իրավագիտության թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանի կարծիքով, թուրքական սպառնալիքի դեմ գլխավոր երաշխավորը ոչ այլ ինչն է, քան... ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու Թուրքիայի հետ երկկողմ կառուցողական հարաբերությունների հաստատումը։ Եվ սա ասվում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն ու ո՛չ էլ ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն Հայաստանի անվտանգությունը երաշխավորող որևէ պարտավորություն երբեք չեն ստանձնել, չեն պատրաստվում ստանձնել ու չեն էլ կարող ստանձնել մի շարք ծանրակշիռ պատճառներով։ Նշեմ այդ պատճառներից միայն մեկը՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ունի նմանատիպ որոշումներ ընդունելու վրա վետո դնելու իրավունք։ Ինչ վերաբերում է թուրքական վտանգի չեզոքացմանը՝ այդ ֆաշիստական պետության հետ «երկկողմ կառուցողական հարաբերություններ» հաստատելու միջոցով, ապա այդ նեխած գաղափարը միշտ էլ մեռելածին է եղել, իսկ այժմ այն նաև ատավիստական է։ Վերջին տասնամյակների պատմությունը փաստում է, որ Թուրքիան Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու որևէ ցանկություն չունի, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը մեկն է՝ Հայաստանի ոչնչացում։ Ուրեմն լրջացե՛ք վերջապես և անպատասխանատու մերկապարանոց քարոզչությամբ մի՛ զբաղվեք՝ մեր ու ձեր երկրի, մեր ու ձեր երեխաների անվտանգության հաշվին։ Բայց այսքանով Ղազինյանի ասելիքը չի ավրատվում։ Ըստ նրա, ռուսական 102-րդ ռազմաբազան էլ կոչված է ընդամենը օժանդակելու (չզարմանա՛ք) ՆԱՏՕ-ին՝ Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Եվ այս կատարյալ շիլաշփոթը մեզանում կոչվում է «վերլուծաբանություն»։ Առհասարակ, Թուրքիան թշնամի չտեսնելու-չճանաչելու ռազմավարական հավկուրությամբ Հայաստանում շատերն են դեռ տառապելու՝ այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն իրենք չեն որդեգրել իսկապես հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն։ Ահա ս.թ. հուլիսի 20-ին Երևանում կայացած «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ․ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» համաժողովում Ա. Ղազինյանի ելույթից համապատասխան մեջբերումը բառացի. «Ռուսաստանին պետք է համոզել, որ Հայաստանն այլընտրանք չունի դիվերսիկացված արտաքին քաղաքականություն վարելու։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ դա օրվա հրամայական է։ Դա լրջագույն խնդիր է, որ Հայաստանը պետք է ունենա այդ համագործակցությունը։ Քանի որ այդ համագործակցությունն է հանդիսանալու, վերջին հաշվով, Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ռուսական ռազմական բազան ընդամենը դրան կօժանդակի, բայց հիմնական սպառնալիքը չեզոքացնում են երկկողմ կառուցողական հարաբերություններով»։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am