Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը:
«Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին: Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, և մենք հավաստեցինք, որ քննարկվում է, հնարավոր է հանդիպումը»,- նշեց առաջին փոխվարչապետը: