Դասերին չհաճախող ուսանողներ և աշակերտներ այլևս չենք ունենալու. ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանըաշակերտներին ու ուսանողներին կոչ է անում սեպտեմբերից նորմալ հաճախել ուսումնական հաստատություններ: Այս մասին հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարը:  «Մի կողմից՝ ճիշտ է, որ եթե ուսանողը անբավարար է պատասխանում, պետք է անբավարար գնահատական ստանա: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց սրա հետ մեկտեղ ուսանողները մի խնդիր են առաջ քաշում, որի հարցում նույնպես իրավացի են. ասում են` 4 տարի մեզ հասցրել են վերջին կուրս, և հանկարծ խստություն են անում և դիպլոմ չեն տալիս: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես են այդ ուսանողները հասել մինչև ավարտական կուրս։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես ավագ դպրոցում ու ուսումնարաններում կան չհաճախող ուսանողներ և աշակերտներ: Ստացվում է, որ նրանք չեն հաճախում, պետությունը նրանց յուրաքանչյուրի հաշվով գումար է փոխանցում տվյալ հաստատությանը, ուսումնական հաստատությունների ղեկավարները այդ աշակերտներին և ուսանողներին պահում են, որովհետև իրենց ուսումնական հաստատությունները դրանից եկամուտ են ստանում, և այսպես արատավոր համաձայնություն է լինում, երբ ուսանողը չի սովորում ու գիտելիք ստանում, դրա հետ մեկտեղ պետությունը չմատուցված ծառայությունների դիմաց գումար է տալիս»,- ասաց Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ ՀՀ կրթության և գիտության նախարարը բոլոր ուսանողներին և աշակերտներին կոչ է անում սեպտեմբերից պարտաճանաչորեն հաճախել ուսումնական հաստատություններ ու սովորել և զգուշացնում, որ նախարարությունն այս հարցում հետևողական է լինելու: «Այլևս նման պրակտիկայի պետք է չգնալ, և սեպտեմբերից հաճախել համալսարան ու սովորել, որովհետև մենք խստագույնս վերահսկելու ենք հաճախումները, հետևաբար տեսնելու ենք, թե ինչ ծառայություն են մատուցում ուսումնական հաստատությունները, արդյոք արդարացվա՞ծ են տրված այդ ատեստատներն ու դիպլոմները, որոնք տրամադրում են տվյալ ուսումնական հաստատությունները: Ավագ դպրոցի հատկապես վերջին տարում աշակերտները չեն հաճախում` համաձայնության գալով իրենց տնօրենների հետ, որպեսզի պարապեն այդ ընթացքում կրկնուսույցի մոտ: Կարծում եմ, որ պատշաճ կերպով դասերի հաճախելը դպրոցում և սովորելը թույլ կտան լավ արդյունքներ գրանցել ավարտական և ընդունելության քննությունների ժամանակ»,- նշեց Հարությունյանը:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am