Քրեական հեղինակություն Բոգոն առեւանգել է վարորդին, շամփուրով ծեծել, 10.000 դոլար պահանջե՞լ

Հայկական ժամանակը գրում է. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Արկադի Համբարձումյանի խնամի Բոգո մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան) հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա դեմ մոտ մեկ ամիս առաջ հաղորդում է ներկայացվել 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած շորթման դեպքի առթիվ: Սույն գործով տուժողը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, մեր զրույցում սույն դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեց: Նորագյուղից Բոգոն հայտնի է, որպես ավտոկայանի նայող, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա էր, այսպես ասած, հսկում ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում էին Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ եւ այլ երթուղիներ: Երեւան-Ստեփանավան երթուղում ուղեւորափոխադրում իրականացրածներից մեկն էլ եղել է տուժողը: Նա Բոգոյի մոտ է աշխատել 2016 թվականից մինչեւ 2017 թվականի հունվար: Մեր զրույցում տուժողը պատմեց, որ քառօրյա պատերազմի մասնակից է եղել, պատերազմից հետո տեղեկացել է, որ Երեւան-Ստեփանավան երթուղի կա եւ ցանկացել է աշխատել որպես վարորդ: «Աշխատել եմ մի քանի ամիս, հետո մեքենայի վրա ծախս եմ արել, չեմ կարողացել գումարը վճարել, իրենց մեքենան ես սարքել եմ ու իրենց 100 հազար դրամ պարտք եմ մնացել, չեմ էլ ժխտել, իրենց ասել եմ, որ անպայման 100 հազար դրամ գումարը ես կվերադարձնեմ: Մինչեւ 2017 թվականի հունվարն աշխատել եմ ու մինչեւ սեպտեմբեր ոչ մի զանգ չի եղել, ինձ այդ հարցով չեն անհանգստացրել: Սեպտեմբերին իրենց աղբյուրներով ճշտում են, որ ես տունս վաճառում եմ ու ամսի 3-ի լույս 4-ի գիշերն ինձ առեւանգել են Աջափնյակից ու տարել Կիլիկիա ավտոկայանի հետնամաս, որտեղ ծեծի են ենթարկել, նվաստացրել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, սպառնացել են վնասել ընտանիքիս անդամներին, այդ թվում՝ երեխաներիս եւ ասել, որ 100 հազար դրամ պարտքի դիմաց ես իրենց 10 հազար դոլար պետք է վճարեմ: Որոշողն էլ եղել է հենց անձամբ ինքը՝ Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան) նույն ինքը՝ Բոգոն»,- մեր զրույցում պատմեց նա՝ հավելելով, որ առեւանգողը եղել է երթակարգավարը, որը Բոգոյի բարեկամն է: «Առեւանգելուց եղել ա երթակարգավարը, իր բարեկամն ա, տարել ա Կիլիկիայի ավտոկայանի մոտ, մեքենայիս բանալին, հեռախոսներս վերցրել է, ավտոկայանի մոտ միացել են արդեն սկզբից իր (Բոգոյի,-հեղ.) մյուս բարեկամը, հետո մեծ տղան, հետո ինքն ա միացել իր մյուս մարդկանց հետո, մոտ 6-7 հոգի են եղել»: Մեր հարցին, թե ծեծին անձամբ Բոգոն մասնակցե՞լ է, տուժողը դրական պատասխան տվեց. «Բոլորն էլ ծեծել են, սկզբից իր որդին՝ Հովհաննեսն ա ծեծել, ջուրը պահել վրաս, շլանգով ծեծել ա, լիմոնադի արկղով գլխիս ա տվել, խորովածի շամփուրով ա ծեծել մարմնիս տարբեր հատվածներում դրա սպիները ունեմ: Արդեն դատաբժշկի մոտ էլ եմ գնացել»: Մյուս հարցին, թե 10 հազար դոլարը համաձայնե՞ց վճարել, տուժողն ասաց, որ այլ ելք չուներ. «Հաշմանդամ եմ դարձել, ոտքս նորմալ չեմ կարողանում շարժել, երկար քայլում եմ, ցավում ա էդ ծեծից հետո: Խոստացել եմ 10 հազար դոլար վճարել, հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, 5000 դոլար եմ տվել, 1000 դոլար էլ իր քրոջ տղան ա խլել, որպես մաղարիչ, որ էդ 10 հազար դոլարը սարքել ա 5000 դոլար: Տունս վաճառել եմ, Էդ գումարը տվել եմ իրենց, ուրիշ տուն եմ գնել պարտքով»,- մանրամասներ ներկայացրեց տուժողը: Վերջինս մեր զրույցում ասաց, որ 2017 թվականին տեղի ունեցած դեպքի մասին հիմա է հաղորդում ներկայացրել, քանի որ նախկին իշխանություններին չի վստահել: Այն ժամանակ էլ ինձ ասում էին՝ որտեղ ուզում ես գնա դիմի, մեկա՝ սաղ վլաստը մեր ձեռքն ա: Ես էլ պարզ իմանալով, որ Ազգային ժողովի երկու հանրապետական պատգամավոր իր մտերիմ հարազատներն են՝ Սամվել Ալեքսանյանը, Դերժավայի Արկադի Համբարձումյանը՝ իր խնամին, ոչ մի տեղ չեմ դիմել, չեմ վստահել: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվայում եմ եղել, հետ եմ եկել, դիմել եմ իրավապահներին ու մինչեւ վերջ պայքարելու եմ»,- նշեց մեր զրուցակիցը: Նա ասաց, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է սույն թվականի հունիսի 12-ին եւ իր պատմելով, հաջորդ օրը Բոգոն ճնշում է գործադրել առանցքային վկաներից մեկի վրա՝ վախեցնելով, որ եթե ինչ-որ մի բառ ասի, ամեն ինչ իր վրա է «ջարդվելու»: «Ձայնագրություններ կան, իրավապահ մարմիններին էլ հանձնված է տվյալ ձայնագրությունը: Վկան հիմա չի գնում անգամ վկայություն տալու՝ իրենց ճնշման արդյունքում, ընտանիքով են սպառնացել, վախեցրել, որ վկան չգնա ցուցմունք տա, Կոստանյանն իր շքախմբով վախեցրել ա: Վկան ծեծին ա ներկա եղել, գումար վճարելուն՝ նույնպես: Հաղորդում տալուց հետո Ռուբեն Կոստանյանն ինձ էլ ա զանգահարել ու ասել, որ նման բան չանեմ, ես էլ պատասխանեցի, որ դուք արել եք, պետք ա պատասխան տաք: Ու սպառնացել ա, որ հիմա կտենաս հակառակը, թե ես ոնց եմ շառ անելու քո վրա, ուզում ես աշխարհի ծերը բողոքի: Այս ձայնագրությունը եւս կա ու ներկայացրել եմ իրավապահներին»,- եզրափակեց տուժողը: Մանրամասն ՝Հայկական ժամանակում

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am