50 զոհ Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով

Անտառային հրդեհներ են սկսվել հունական կղզիներում, հաղորդում է Euronews-ը:
Աթենքի հարավ-արևելքում գտնվող Ատտիկա շրջանի ափամերձ տարածքներում առնվազն 50 մարդ է զոհվել, մարդիկ փորձել են փախչել, սակայն կրակը դրան խոչընդոտել է:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը դադարեցրել է արտասահմանյան այցը, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն կրակը մարելու ուղղությամբ:
«Հունաստանի համար բարդ գիշեր է եղել: Այժմ կրակի դեմ պայքարում են 600 տղամարդիկ և կանայք, ավելի քան 300 հրդեհաշիջման մեքենաներ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Բացի այդ, նա հայտնել է, որ Հունաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից:
|



