Արտակարգ դեպք Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Mercedes-ով խմած վիճակում հայտնվել է ձորից կախված վիճակում

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցել ավտովթար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրիկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Սադաղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները մոտ 40 րոպե փնտրել են ահազանգով ստացված վթարի վայրը, սակայն չեն գտել վթարված ավտոմեքենան։ Պարզվել է, որ Mercedes մակնիշի 35 ՏG 309 համարանիշի ավտոմեքենան գտնվում է Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի ճոպանուղու հարևանությամբ՝ ձորից կախված վիճակում, որի մեջ էլ գտնվում է վարորդը՝ Ախթալայում գրանցված, սակայն Երևանում բնակվող, Հունաստանի քաղաքացի, 37-ամյա Վաչե Ալավերդյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Վ. Ալավերդյանը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում, խմածության աստիճանը եղել է 0.915 աստիճան։ Վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 200 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Ալավերդյանը արդեն մի քանի անգամ ալկոհոլ օգտագործած վիճակում հայտնվել է նմանատիպ իրավիճակներում։ Վերջին անգամ նման իրավիճակում նա հայտնվել է հուլիսի 16-ին, երբ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում Mercedes մակնիշի 35 ՏG 309 ավտոմեքենայի վարորդը գտնվում է անօգնական վիճակում և անհրաժեշտ է փրկարարների և բժիշկների օգնությունը և թե ինչն էր եղել նրա ինքնազգացողության վատանալու պատճառը, դա պարզ պետք է լիներ մի շարք բժշկական փորձաքննություն կատարելուց հետո։ Նշված մեքենան շահագործվում է որպես տաքսի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am