«Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է նաև մեկնաբաններից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականում փոփոխությունները շարունակվում են: Ծրագրի նոր ղեկավարությունը որոշ լրագրողների և մոնտաժողների հաստիքները կրճատելուց հետո անցել է մեկնաբաններին: Մեր տեղեկություններով՝ Քրիստինե Մելքոնյանը «լուրերից» կտեղափոխվի «Օրակարգից դուրս» ծրագիր և կփոխարինի աշխատանքից ազատված Ագնեսա Խամոյանին: Աբրահամ Գասպարյանը կվարի միայն կիրակնօրյա «Օրակարգը», Շահանե Մեժլումյանի մասով դեռ կոնկրետ որոշում չկա: Լրատվականի անձնակազմը ցնցված է։ «Ինչպե՞ս կարելի է մի հարվածով ամենօրյա եթերից զրկել 3 փորձառու մեկնաբանի: Թե ինչ խնդիր են լուծում, չենք հասկանում, մեկնաբանն այն մարդը չէ, որին յուրայինով փոխարինելուց շահի եթերը: Սա ո՛չ սերնդափոխություն է, ո՛չ թարմացում: Սա հաշվեհարդար է»,- եզրակացրեց լրատվականի մեր աղբյուրը: Ըստ նրա՝ նոր մեկնաբանները կընտրվեն «քաստինգով»: Հանրայինի լրատվական և քաղաքական հաղորդումների նոր պատասխանատուն՝ Վահագն Թևոսյանը, այս առիթով ասաց․ «Մենք դեռ քննարկումների փուլում ենք, ու քանի որ բոլորը եթերային մարդիկ են, երաշխավորում եմ՝ ոչինչ թաքուն չի մնա, եթերում կտեսնեք: Ամեն դեպքում 2 բան եմ ուզում շեշտել: Նախ ուզում եմ հստակ արձանագրվի, որ ցանկացած կրճատում կամ փոխատեղում ունեցել է իր հիմնավոր պատճառները, և դրանք բացատրվել են բոլորին ու օբյեկտիվ են, անձնային հարաբերություններով չպայմանավորված: Ասեմ ավելին․ բոլորին շատ հարգում եմ ու կարծում եմ՝ շատ մարդկային ենք խոսել միմյանց հետ: Եվ երկրորդ բանը, որ կուզեի արձանագրվեր՝ եթե հանրությունն ակնկալում է փոփոխություններ եթերում, պիտի հանդուրժի նաև փոփոխություններ եթերը կազմակերպող մարդկանց կազմում կամ պարտականություններում: Այլ կերպ անհնար է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am