Աղվան Հովսեփյանի նկարների 8 միլիոնանոց հավաքածուն և որդու հսկայական փոխառությունները

Հայկական ժամանակը գրում է. ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Այսպիսով, ըստ հուլիսի 9-ին ներկայացրած հայտարարագրի, Հովսեփյանը չունի անշարժ և շարժական գույք: Հովսեփյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ և 48 հազար դոլար:

Այս տարվա հունվարից 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Հովսեփյանի եկամուտները կազմել են 8 մլն 298 հազար 645 դրամ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից, մեկը 7 մլն 936 հազար 189 դրամի չափով, իսկ մյուսը 362 հազար 456 դրամի չափով: ՀԺ-ն ուսումնասիրեց նաև Հովսեփյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են էթիկայի հանձնաժողով դեռևս Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի մարտի 29-ին: Հովսեփյանի կինը` Աստղիկ Հովսեփյանը, հայտարարագրել է ընդամենը 240 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Աղվան Հովսեփյանի որդին` Սիսակ Հովսեփյանը, բավականին «համեստ» միջոցներ ունի` ըստ հայտարարագրի: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ձեռք է բերել երեք տարբեր արժեթղթեր 80 մլն դրամի չափով, 29 մլն 110 հազար դրամի չափով և 10 մլն դրամի չափով: Հարկային տարվա վերջում դրանք անփոփոխ են մնացել, այսինքն ոչինչ չի օտարվել: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա ընթացքում ունեցել է տարբեր չափերի և արժույթների հանձնած և վերադարձրած փոխառություններ: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 295 մլն 412 հազար 310 դրամի փոխառություն, հարկային տարում հանձնվել է 53 մլն 661 հազար 580 դրամ, վերադարձվել է 205 մլն 223 հազար 880 դրամ: Այսինքն, հարկային տարվա վերջում Սիսակ Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 143 մլն 850 հազար 10 դրամ: Հարկային տարվա սկզբում Սիսակ Հովսեփյանը ունեցել է նաև փոխառություն 542 հազար 360 դոլարի չափով, որից հարկային տարվա ընթացքում վերադարձվել է 62 հազար 360 դոլարը, ինչի արդյունքում հարկային տարվա վերջում Հովսեփյանը ունեցել է 480 հազար դոլարի փոխառություն: Հարկային տարում Հովսեփյանը փոխառության է հանձնել 3 մլն 909 հազար 212 ռուբլի, որից տարեվերջում վերադարվել է 2 մլն 309 հազար 212 ռուբլին, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը կազմել է 1 մլն 600 հազար ռուբլի:
Սիսակ Հովսեփյանը հարկային տարում հանձնել է 20 հազար եվրո փոխառություն, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է: Սիսակ Հովսեփյանի մեկ այլ փոխառություն հարկային տարվա սկզբում եղել է 126 մլն 605 հազար 270 դրամ, հարկային տարում հանձնվել է ևս 22 մլն 997 հազար 820 դրամ և ընդհանուր գումարից հարկային տարում վերադարձվել է 87 մլն 953 հազար 100 դրամ: Արդյունքում՝ հարկային տարվա վերջում Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 61 մլն 649 հազար 990 դրամ: Սիսակ Հովսեփյանի մեկ այլ փոխառություն հարկային տարվա սկզբում կազմել է 22 մլն դրամ, հարկային տարում հանձնվել է 36 մլն 765 հազար 250 դրամ, վերադարձվել է 4 մլն 120 հազար դրամ: Արդյունքում Հովսեփյանի փոխառության գումարը տարեվերջում կազմել է 54 մլն 645 հազար 250 դրամ: Մանրամասն ՚Հայկական ժամանակում

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am