Կրակոցներ Երևանում․ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի Օպեր գծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խաղաղ Դոնի փողոցում։ Եվ այս պահին էլ ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը պարզել են դեպքի վայրը։ Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ և դեպքի վայրում այս պահին աշխատում են նաև նույն բաժնի մեծ թվով քննիչներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: