Փաշինյան-Մակրոն հանդիպումից հետո՝ Ալիև-Մակրոն հանդիպում, 2 միլիարդ դոլարի պայմանագիր

Ադրբեջանի նախագահն օրերս Փարիզում էր: Նրա և Մակրոնի հանդիպումից առաջ Բրյուսելում կայացել էր Փաշինյան-Մակրոնը հանդիպումը: Պարզվում է, Ադրբեջանի հետ Ֆրանսիան մի շարք կարևոր համաձայնությունների է եկել... Ֆրանսիայի ղեկավարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, նշվեց օրերս այս մասին Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվեց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ավարտին: «Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի` բանակցությունների վրա հիմնված լուծման որոնման ուղղությամբ: Բանակցությունների վարումը հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդների շահերին համապատասխանող միակ տարբերակն է»,- նշված է հայտարարության մեջ: Մակրոնը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած բանակցությունները: «Ֆրանսիան ամերիկացի և ռուսաստանցի համանախագահների հետ միասին կդիմի բոլոր հնարավոր նախաձեռնությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով»,- նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: Փաստաթղթում նաև նշված է, որ Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագիրը, ըստ ամենայնի, կստորագրվի մինչև տարեվերջ: «Ֆրանսիական Հանրապետության նախագահն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի հետ նոր պայմանագրի ստորագրման գաղափարին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ: Մակրոնը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: «Այցի շրջանակներում ստորագրված համաձայնագրերի ընդհանուր ծավալը շուրջ 2 միլիարդ դոլար է կազմում»,- Փարիզում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Փարիզ է մեկնել հուլիսի 20-ին: Այսպես, Մակրոնը, կարծես, ջանքեր է գործադրում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ակտիվություն ցուցաբերելու հարցում: Ֆրանսիան ընդգծում է իր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և, ընդ որում, շեշտում, որ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում՝ տարածաշրջանում ապահովելու երկարաժամկետ խաղաղություն: Փաստացի Մակրոնն ընդգծում է, որ կշարունակի լուծման ուղիներ որոնել՝ հիմնված բանակցությունները վրա, և ընդգծում է, որ բանակցությունները հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու միակ ուղին են: Մակրոնի ուղերձները կարևոր են Ալիևի ռազմատենչ քաղաքականության ֆոնին: Հատկապես հիմա, երբ սահմանին Ադրբեջանը գրեթե պատերազմական պատրաստվածության է բերել իր զորքերը, խիստ ցանկալի է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կարևորեն խաղաղության և կայունության պայմանները: Ուշագրավ էր նաև տեղեկությունը, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև կնքվեց 2 միլիարդ դոլարի պայմանագիր: Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ստորագրվել տնտեսական գործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, հաղորդեց «Թուրան» գործակալությունը: Մասնավորապես, կողմերը քաղավիացիայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել: Պայմանագրեր են ստորագրել նաև կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ: Մակրոնն ու Ալիևը նշել են, որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական ու մի շարք ոլորտներում բարեհաջող կերպով զարգանում են հարաբերությունները: Հայտնի է, որ հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ֆրանսիական տարբեր ընկերությունների, այդ թվում՝ NAVAL ռազմաարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ, գլխավոր տնօրեն Էրվե Գիյուին։ Ըստ Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալության՝ ֆրանսիական NAVAL ընկերությունը զբաղվում է ռազմածովային տեխնիկայի արտադրությամբ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և ֆրանսիական ընկերության միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը նպաստող պայմանների մասին։ Ադրբեջանական կողմը նշել է, որ ներկայումս ֆրանսիական կողմի հետ տարվում են աշխատանքներ հստակ նախագծերի վրա։ Հավելենք, որ հուլիսի 10-ին ադրբեջանական Azeridefence.com կայքը հայտնել էր, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները, սակայն Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները կեղծ են, և Ֆրանսիան չի մատակարարելու Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը կարող է օգտագործվել Արցախում։ Թամար Բագրատունի

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am