Դոն Պիպոյին կազատե՞ն. Նա արդեն քաղաքապետի թեկնածու էլ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական աժիոտաժն արդեն սկսվել է: Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց հոր ձերբակալությունից անմիջապես հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիր երիտասարդ Դիանա Գասպարյանը, ով մինչ այդ աշխատում էր արդարադատության նախարարությունում:

Չնայած դրան, որոշ տեղեկություններով՝ ՔՊ-ն ընտրություններին չի առաջադրի նրա թեկնածությունը եւ դեռ թեկնածուի փնտրտուքի մեջ է: Փոխարենը գրեթե կողմնորոշվել է հայտի հեղինակություն Դոն Պիպոյի շրջապատը: Պիպոն, ով Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը ձերբակալվեց, դրանից շաբաթներ առաջ քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր կազմակերպում եւ թավշյա հեղափոխությունը փորձում էր հասցնել Էջմիածին ու հաստատել իր ազդեցությունը:

Մեր տեղեկություններով՝ նրա թիմը ցանկանում է ընտրություններին առաջադրել Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի թեկնածությունը, ով տարիներ շարունակ եղել է Մանվել Գրիգորյանի ընտանիքի հավատարիմը: Նա է եղել քաղաքապետարանի այսպես կոչված ուղեղը եւ կատարել է սեւագործ աշխատանքը: Կան տեղեկություններ, որ ԺՊ Դիանա Գասպարյանը նրան առաջարկել է մնալ եւ միասին աշխատել, սակայն Վազրիկ Գրիգորյանի հեռահար պլանները դա թույլ չեն տվել:

Ի դեպ, Պիպոյի կողմնակիցները փորձում են միջնորդներ գտնել Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի օգոստոսի կեսերին, երբ լրանում է Դոեն Պիպոյի կալանքի ժամկետը, գրավի դիմաց ազատ արձակվի: Այդ հարցում նրանք դիմել են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներից ոմանց:

Ի դեպ, ԲՀԿ-ն էլ, ըստ տեղեկությունների, կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ եւ ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնել աշխատանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am