Փաշինյանը Պուտինի ուսերին ծանր բեռ է դրել. Սպասենք Մոսկվայի ռեակցիային

Օրերս հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ոչ ուղղակիորեն, կարելի է ասել, Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսումը կապեց Ռուսաստանի «դաբրոյի» հետ, այսպիսով` պատերազմի բռնկման պատասխանատու մատնանշելով հենց Մոսկվային: Հիշեցնենք, նա ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսումը: Հայաստանի վարչապետը նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը, իբրև Հայաստանի ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկիր, կօգտագործի պատերազմի վերսկսումը կանխելու իր լծակները: Ավելին, Հայաստանի Փաշինյանը շեշտեց՝ չի հավատում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայության: «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի՝ տարածքաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»,- ասաց Փաշինյանը: Հստակ է, որ Փաշինյանը կանխարգելիչ քայլ կատարեց: Ակնհայտ է, որ նա նպատակ ունի կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկումն ու թույլ չտալ տարածաշրջանի ապակայունացումը, ինչի առիթով, թերևս, մտահոգություններ ունի: Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ինքնուրույն որոշի պատերազմ վերսկսել, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ այնքան էլ մեծ չէ, կարելի է հասկանալ, որ բացառապես Ռուսաստանի ազդեցությամբ կարող է Ղարաբաղի և Հայաստանի սահմաններին պատերազմի բռնկման պատասխանատու մատնանշելը Մոսկվային նշանակում է նրան Հարավային Կովկասում տեր ու տիրական համարել, սա մեկ: Մյուս կողմից, սա նշանակում է Ռուսաստանի գերիշխանության պահպանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Բայց ամբողջ հարցն այն է, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը «դասեր քաղե՞լ» է... Ռուսաստանն ուզո՞ւմ է խաղաղություն ղարաբաղյան ճակատում: Եթե այո՝ Մոսկվան պետք է նախ դադարի հարձակողական զենք վաճառել Ադրբեջանին: Չէ որ ապրիլյան պատերազմի «դաբրոն» Ադրբեջանը ստացավ նաև Ռուսաստանից միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքից ոգևորված ու ոգեշնչված: Եթե այո՝ Մոսկվան պետք է քննադատի Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը Արցախի և Հայաստանի նկատմամբ, ինչը առայժմ չի անում: Այս առումով, իհարկե, Փաշինյանը Ռուսաստանին դրեց որոշակի պատասխանատվության տակ ու հիմա Մոսկվայի հետագա քայլերից կհասկացվի, թե Փաշինյանի ուղերձը ինչպես է ազդելու Ռուսաստանի իշխանությունների վրա: Թամար Բագրատունի

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am