Սա ոչ ավելին է, քան էժանագին ակնհայտ կեղծիք, որի ակունքներում ամենապարզ «աբիժնիկությունն» է. Իվետա Տոնոյան

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան mamul.am կայքում այսօր տպագրված ստի հերթական չափաբաժնի՝ տեղեկացնում եմ, որ սա ոչ ավելին է քան էժանագին ակնհայտ կեղծիք, որի ակունքներում ամենապարզ «աբիժնիկությունն» է , կամ գուցե՝ շանտաժի փորձը։

Ստիպված եմ բացել որոշ փակագծեր՝ հարցն ունի իր նախապատմությունը: Սեփական էժանագին կայքը 43 միլիոն դրամով մեզ վրա վաճառելու բոլոր անհաջող փորձերից հետո, կայքի սեփականատերերի մոտ ակնհայտ անհավասարակշիռ վարքագիծ է սկսել դրսևորվել և նրանց այլ բան չի մնացել անելու, քան պրիմիտիվ ապատեղեկատվություն տարածել Գագիկ Ծառուկյանի անձի հետ կապված։
Խնդիր չենք դնում կետ առ կետ հերքելու սուտն ու ապատեղեկատվությունը, պատասխանելու ինչ որ կասկածելի ինֆորմացիայի աղբյուրների։ Բայց լավ կլիներ, որ այդ հոդվածների պատվիրատուներն ու հեղինակները տեղյակ լինեին, որ շուրջ 20 տարի Գագիկ Ծառուկյանն իր բոլոր բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել և երբևէ անձնապես որևէ հարցով չի զբաղվել՝ առավել ևս գազալցակայաններում տեղի ունեցող աշխատանքային հարցերով, կամ կադրային քաղաքականությամբ: Հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություններում շուրջ 20 հազար աշխատակից կա և եթե մասնագիտական անբարեխիղճ գործունեության, սեփական անպատասխանատվության պատճառով աշխատանքից ազատված ինչ -ինչ նախկին աշխատակիցներ՝ սեփական չարությունը պարպելու նպատակով ստահոդ տեղեկություններ են տարածում Գագիկ Ծառուկյանի կամ Մուլտի Գրուպի ձեռնարկությունների մասին՝ իրեն հարգող յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է գոնե մեկ անգամ փորձեր այդ ձեռնարկություններից կամ Մուլտի Գրուպի լրատվական ծառայությունից ճշտել այդ տեղեկատվության հավաստիությունը, որից հետո նոր նման էժանագին հրապարակումներ աներ։
Գ. Ծառուկյանը շատ հազվադեպ է լինում իրեն պատկանող հիմնարկներում, չի զբաղվում ընթացիկ հարցերի քննարկմամբ, իսկ եթե շփվում է աշխատակիցների հետ, ապա բացառապես նրանց մի հոգս հոգալու, մի փուշ մատից հանելու, մի խնդրանքի լուծում տալու համար։
Նոր Հայաստանի պայմաններում այս լրատվամիջոցի տեսակն անընդունելի է։ Իհարկե, այս գործելաոճն էլ է հասկանալի, քանի որ տարիներ շարունակ բացառապես պատվերի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող այս կայքի դեպքում՝ տարիների ընթացքում միայն պատվիրատուներն են փոխվել, իսկ իրենք շարունակել են տարբեր դուդուկների հնչյունների ներքո՝ տարբեր տերերի համար իրենց սև գործն անել։ Այս հրապարակումներով վիրավորվում է մարդու արժանապատվությունը, խոսքը գնում է բարոյական վնասի, բարի անունն ու համբավը արատավորելու մասին։ Նման արաքը չպետք է անպատիժ մնա։ Մենք բոլոր նյութերը հանձնել ենք իրավաբաններին՝ համապատասխան հայցեր նախապատրաստելու համար»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am